RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 39  1450




Գիշերային կյանք ռադիոհանդեսը ամբողջական


ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ


Այսօր շարքում կարող եք լսել

Ալբեր ՍամենիԽուլիո Կորտասարի, Ալֆոնսինա Սթորնիի բանաստեղծությունները:



ՆԵՐԱՇԽԱՐՀ

Այսօր կլսեք  Ինտուիցիայի մասին:


INTUICIA (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն՝ առանց ապացույցների և հիմնավորումների, ընդ որում սուբյեկտիվ ունակությունը զերծ է տրամաբանական որևէ գործոնից։ Ժամանակակից կյանքի ռիթմերը չափազանց արագ են։ Քաղաքականության, տնտեսության, առօրյա կյանքում տեղի ունեցող երևույթները թույլ չեն տալիս ժամանակ հատկացնել ո՛չ մեծ քանակությամբ ինֆորմացիայի ամբողջական մշակմանը, ո՛չ էլ երկարատև մտորումներին։ Հանգամանքներն էլ ավելի հաճախ են մարդկանց ստիպում սեղմ ժամանակամիջոցում ընդունել լուրջ որոշումներ` «այստեղ և հիմա»։ Այս պարագայում առավելություն է համարվում մարդու ինտուիցիայի` այսպես կոչված ներքին ձայնի առկայությունը։ Ո՛չ փայլուն կրթությունը, ո՛չ համակողմանի գիտելիքները, այլ հենց ինտուիցիան։Հասկանալի է, որ ոչ բոլորն են օժտված ինտուիցիայով։ Վաղուց ի վեր համարվել է, որ ինտուիցիան հատուկ է միայն ընտրյալներին, և մինչ օրս շատերը այդպես էլ կարծում են։ Մյուսները, ընդհակառակը, համոզված են, որ ինտուիցիայով օժտված է ցանկացած մարդ, սակայն մարդիկ տարբեր ձևերով են դրանից օգտվում;




ԵՐԿՈՒՍՈՎ - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում: 


Այսօր կլսեք  25 փաստ կանանց մասին I կես լուրջ, կես կատակ:


Երբեմն հակառակ սեռի ներկայացուցիչները բանավիճում են միմյանց հետ՝ փորձելով մեկը մյուսին համոզել ու ապացուցել, որ սեփական սեռն ավելի լավն է: Ահա տարբերությունների մի շղթա:

«Կանայք ընդդեմ տղամարդկանց» ապագայում նկարվելիք ֆիլմից եզրակացություններ:

 Ինչպիսին են կանայք…

1.    Կանայք հաճախ են փոխում իրենց սանրվածքը, անգամ եթե կարճ մազեր ունեն:

2.    Կանայք հաճախ են խաղում մատներով մազերի հետ, տղամարդիկ այդպես անում են հազվադեպ (նամանավանդ քաչալները)

3.    Կանայք ֆուտբոլից բան չեն հասկանում, նայում են ֆուտբոլ ուղղակի նրա համար, որ սիրուն տղա տեսնեն:

4.    Կանանց մոտ գերիշխում է կրծքային շնչառությունը, իսկ տղամարդկանց մոտ այդ գործընթացին ներգրավված են որովայնի շնչառության մկանները:

5.    Կինը երբեք ծխախոտը չի դնում ականջին:

6.    Լողանալուց հետո կանայք՝ անկախ նրանից մազերը երկար են, թե կարճ, գլխին սրբիչ են կապում:




ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Այսօրվա  թեման է`  Վարպետը և Շուշիկը:   


Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլեւ բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, եւ այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը: Նրա սիրո պատմությունը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի գրաքննադատ, իսահակյանագետ Հովհաննես Ղանալանյանի "Հուշ, դիմանկար” գրքից:



ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Այսօր կլսեք  Ալբերտ Էյնշտեյնի և Մարգարիտա Կոնենկովայի պատմությունը:

 Միայն 20-րդ դարավերջին այս սիրո պատմությունը հայտնի դարձավ հանրությանը:

 Երբ հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակը՝  ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը փրկեց իր սիրելիին Դաշնային Բյուրոյի (FBI) մարդասպանների ձեռքից,  նույնիսկ ենթադրել չէր կարող, որ իր սիրելի Մարգարիտան  տարիներ անց  այդքան տանջալից, ուղղակի  սովամահությամբ  կավարտի կյանքը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում...





ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  



Այսօրվա թեման է՝ 9 առասպել հոգեբանների մասին

Եվ այսպես, եկեք լույս սփռենք այդ հանելուկային մասնագիտության տեր մարդկանց՝ հոգեբանների գործունեության իմաստի վրա:

Մեր հասարակության մեջ, որտեղ հոգեբանական գիտությունը նոր է սկսել ժողովրդականություն վայելել, շատ մարդիկ դեռևս շփոթմունքով են ընդունում "հոգեբան" բառը, կամ էլ աղոտ պատկերացում ունեն նրա աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Իսկ երբ ինչ-որ առարկայի մասին կա ինֆորմացիայի պակաս, սկսում են պտտվել ամենաանհավանական կռահումներ, առասպելներ և լեգենդներ:

Աղբյուր`www.psylife.am



Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ -   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:


  Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ: 





ՆԵՐԲԵՌՆԵՔ  ԵԹԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ



Առաջարկում եմ լսել նաև


2leep.com

1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 39»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (04.05.12)
Դիտումներ: 1450 | Տեգեր: ինչպես ներգործել երեխայի վրա, ֆեն շույ կանանց համար, փաստեր գրողների մասին, Պագանինիի սիրո պատմությունը, Հենրիկ Էդոյան, Գրիգոր Նարեկացի