RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 33  2076




Ռադիոծրագիրը ամբողջությամբ







«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: 

Այսօր շարքում կլսեք






•  «Ներաշխարհ»  Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար: 



Ամեն կին մի գաղտնիք է` քողարկված զգեստով :

անհայտ հեղինակ

Կնոջ համար գեղեցկությունն ավելի կարոր է ,քան միտքը ,քանի որ տղամարդուն ավելի հեշտ է նայել, քան մտածել:

Մարլեն Դիտրիխ

Աստված տվեց կնոջը գեղեցկությունը, իսկ Սատանան` խելք:

անհայտ հեղինակ

Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա :

Արիստոտել Օնասիս




•  «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:  

Այսօրվա  թեման է`
Ինչպիսին է կատարյակ կինը:





Հետաքրքիր է` տղամարդկանց մեծամասնության կարծիքով ինչպիսին է կատարյալ կինը: Փորձեցի փոքրիկ հարցում կատարել մեր հայրենակիցների շրջանում: Տղամարդկանց մեծ մասը նշեցին, որ իդեալական կանայք չեն լինում, ուստի պետք չէ երազանքների գիրկն ընկնել:
Իսկ ահա քիչ թե շատ երազկոտ տղամարդկանց  ուղղված հարցերի արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ կատարյալ համարում են այն կնոջը, ով գիտի, թե ինչպիսին է իրեն ուզում տեսնել տղամարդը…




• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին: 




«Իմ ասպետը»,- ասպես է անվանել Գաբրիելան Դմիտրի Ռոմանովին, ռուսական վերջին կայսեր՝Նիկոլայ 2-ի հորեղբոր որդուն: Նա եղել է բաձրահասակ, կանաչավուն աչքերով գեղեցկադեմ մի երիտասարդ: Ռուսաստանում Ռոմանովների ընտանիքի հայտնի կոտորածից հետո, Դմիտրին շատ փախստականների հետ հայտնվում է Ֆրանսիայում եւ…Շանելի հետ ծանոթությունը դժվար է համարել հաշվենկատ: Երբեմնի իշխան Դմիտրին, անկասկած, տարվել է բավականին հմայք եւ բարձրաշխարհիկ տիկնոջ պահվածք ունեցող Գաբրիելայով: Իսկ Գաբրիելան էլ, իրեն ավելի ուժեղ էր զգում, համարում էր փորձառու կին, քանի որ տասը տարով մեծ էր իր ասպետից: Եվ նա պատրաստ էր կատարել այն դերը, որը նրա կարծիքով, բնորոշ է յուրաքանչյուր կնոջ.«Տղամարդը կնոջը միշտ համեմատում է փոքրիկ բարձի հետ, որի վրա կարող է դնել իր գլուխը: Նրանք զգում են իրենց մոր կարոտը… »: 






• «Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է... 




Գարուն է …ամեն ինչ այնքա՛ն գեղեցիկ է, այնքա՛ն թարմ, որ չեմ ուզում վերջանա այս ներդաշնակությունը: 
Ես քո շնչով կապրեմ նորից ու չեմ ցանկանա ոչինչ, միայն թե մնա կողքիս ու մի՛ հեռանա, հոգի՛ս:
Թող ապրեմ քեզնով… թաց աչքերի ցավից հոգնել եմ արդեն, ներկա օրերիս մեջ  քո բացական այնքա՛ն շատ է հիմա, որ չեմ կարողանում էլ ապրել:
Սպասումը դարձել է մի  խենթ կարոտ, անբացատրելի, անհասկանալի…
Բացակայությունդ սպանում է ինձ, հոգնել եմ լուսաժպիտ աչքերդ որոնելուց և չգտնելուց:  Տեսնո՞ւմ ես՝ արդեն գարուն է, իսկ դու չկաս, որտե՛ղ ես, ձայնի՛ր ինձ, հոգի՛ս, տե՛ս գիշերաթով երազներս գարնան բույրով են ցողվել, լսո՞ւմ ես, հոգի՛ս, ես ու գարունը սպասում  ենք քեզ…
Ի՛նչ լավ է, որ  ծաղկած գարունն է աչքերիս մեջ խոսում:



• «Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները”:




Այսօրվա հարցն է

"Ինչու է առաջանում կախվածություն սոցիալական կայքերից”:



:


• «Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:



Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:






1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 33»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (09.03.12)
Դիտումներ: 2076 | Տեգեր: կանայք, պոեզիա, Գիշերային կյան, կյանք, եթեր, Գիշերային, երկուսով, սերը և մեծերը, սեր, աֆորիզմներ