RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 48  1602





05.07.12-ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


ՊՈԵԶԻԱ

Գիշերային պոեզիա


Ամմար (Հովհ. Թումանյանի թարգմանությամբ), Վահագն Դավթյան, Ֆիլիպ Տոպոլ, Ժակ Բրել


Քնի’ր, սիրելիս
(Ժակ Բրել)


Քնիր, սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը փակող ծաղիկների վրա
Եվ թռչունը որ երգելու է այգաբացին
Ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
Նորից միայնակ կլինենք
Եվ դու ինձ կորցրած կլինես
Ես ունեի քո քնքշանքի կարիքը
Իսկ դու փոխանակ
Դեպի ինձ թեքվելու պարզորեն
Ինձանից ավելի ուզեցիր

Մահու չափ ձանձրալի

Հավերժական երջանկություն
Գտնելու համար
Աղջիկները որոնց սիրում ենք
Չեն հասկանա երբեք
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են
Մեր վերջին բախտը
Մեր վերջին թռիչքը
Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
Քնիր սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ:


Կարդալ ամբողջը


ՆԵՐԱՇԽԱՐՀ









Համբերատար լինելն ավելի լավ է, քան քաջ լինելը, ինքն իրեն տիրապետելն ավելի լավ է, քան քաղաքի տիրակալ լինելը։

Ծույլի հոգին ձգտում է, բայց ապարդյուն։

Նենգությունը չարագործների սրտում է, իսկ ուրախությունը՝ խաղաղարարների։

Երբեմն պատահում է՝ ծիծաղի ժամանակ էլ է սիրտը ցավում, երբեմն էլ ուրախությունն է վերջանում վշտով։

Ով ուրախանում է ուրիշի անհաջողության համար, անպատիժ չի մնա։

Ով թաքցնում է ատելությունը, նա խաբեբա է, իսկ նա, ով չարախոսում է` հիմար։





ԵՐԿՈՒՍՈՎ

Հայ կնոջ ամուսնական երդման տեքստը (ցավալի  հումոր)

  



  • Երդվում եմ ամուսնությունից առաջ չունենալ ընկեր, չլինել համբուրված, ու նույնիկս եթե լինեմ էլ, դա ամուսինս չի իմանա:
  • Երդվում եմ սիրել այն ամենը, ինչ սիրում է ամուսինս , չսիրել այն, ինչը ինքը չի սիրում:
  • Երդվում եմ սիրել ու հարգել սկեսուր-սկեսրայրիս, դիմել նրանց մամա ջան ու պապա ջան, ու կապ չունի, որ իրանք ինձ կսիրեն, թե չէ:
  • Երդվում եմ, ամեն տեղ ամուսնուս հետ գնալիս միշտ ժպտալ ու ձև տալ ինձ, եթե դրա կարիքը լինի:
  • Երդվում եմ լվանալ, արդուկել տան բոլոր անդամների շորերը, հավաքել ամուսնուս թափած շորերն ու իրերը:
  • Երդվում եմ ձենս կտրեմ ու համակերպվեմ, եթե ամուսինս սիրուհի ունենա, քանի որ ես հայ կին եմ:



   
 

ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ




Կանայք Չարլի Չապլինի կյանքում







Love story

Լեոնիդ Ենգիբարյան. «Այո»-ի և «Ոչ»-ի միջև


Ես «Այո»-ի և «Ոչ»-ի միջև եղած անդունդի եզրին եմ։ Քո «Ոչ»-ից ես գնում եմ դեպի իմ «Այո»-ն մի բարակ թոկի վրայով, որ հյուսված է ցանկությունից, վախից ու սիրուց։ Թոկը դողում ու ճոճվում է, իսկ ներքևում Մենակության անհատակ անդունդն է, և «Այո»-ն, որ հրապուրելու չափ մոտ էր թվում, հիմա անմատչելի է։ Բայց ես գնում եմ՝ հավասարակշռելով ինձ Հպարտություն-ձողով։ Եվ հին, բարի վալսը՝ Հույսը, որ միշտ հնչում է դժվար համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։


Կարդալ ամբողջը >>>






ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ

10 բան, որ միշտ պետք է հիշել


Ամբողջ կյանքի ընթացքում սպասում ես ինչ-որ մեկի հետ հանդիպմանը, ով կհասկանա քեզ և կընդունի այնպիսին, ինչպիսին կաս: Եվ հետո, երբ թվում է, թե հույսն արդեն մարել է, գիտակցում ես, որ այդ «ինչ-որ մեկը» միշտ քեզ հետ է: Եվ նա  հենց դու ես: Միայն ձեր ձեռքերում է ձեզ ընդունելու, ներելու, ուրախանալու և երազելու ուժը: Կորոշեք երջանիկ լինել` գրկախառնվեք, կիսվեք, նայեք արևածագին, տնկեք ծառեր և ծաղիկներ, լսեք երաժշտություն, կարդացեք գրքեր, սպորտով զբաղվեք: Հենց այդպես՝ ՈՐՈՇԵՔ. ձեր երջանկության համար պետք է հենց ձեր գիտակցական որոշումը: ՈՉ ՈՔ, բացի հենց ձեզնից, ձեզ երջանիկ չի դարձնի` և դա ցանկացած պարագայում: Սա է կարևորագույն


Կարդալ ամբողջը >>>





Գիշերային կյանք խճանկար






ՆԵՐԲԵՌՆԵՔ  ԵԹԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ





ԵՐԳԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ






Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"...   

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 48»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (06.07.12)
Դիտումներ: 1602 | Տեգեր: 103.5-ով, ծրագիր, կյանք, եթեր, Գիշերային, գրական-հոգեբանական, 05.07.12-ի
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ