RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 17  1085






01.06.11-ի ծրագրում կարող եք լսել.






«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:
Այսօր շարքում կարող եք լսել
Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները:













«Ներաշխարհ» 
 Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար: Այն նախատեսված է ինտելեկտուալ լսարանի համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում են ինքնաճանաչման ու ինքնակատարելագործման, պատրաստ են սովորել յուրաքանչյուր տարիքում և «տեսնում են» ավելին, քան «տեսանելի է» ամբոխի համար:

Այսօր էջում կլսեք "Աստծո կրպակում”, "Այն, ինչը մենք կրում ենք մեզ հետ”  և "Ինչում է ուժը”  փիլիսոփայական առակները :






«Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում: 

Այսօրվա թեման է` «Գեղեցկության չափանիշները տարբեր դարերում»:

  "Գեղեցկությունը զոհեր է պահանջում” . այս կարծիքին է կանանց մեծ մասը: Դեռ հին ժամանակներում կանայք ձգտել են կատարելության` այլևայլ փորձությունների ենթարկելով իրենց մարմինը: Իսկ գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակներում տարբեր են եղել, և կարելի է ասել, որ մարդկության պատմության ընթացքում կնոջ` նորաձևության քմայքներին տուրք տալը երբեմն մազոխիստական դրսևորումներ է ունեցել` սկսած  կորսետներից մինչև էպիլյացիաներն ու սիլիկոնները: Կատարյալ կազմվածք ունենալու գինը երբեմն բավականին բարձր է. Հաճախ "գեղեցկություն” ասվածի դիմաց կանայք վճարում են առողջությամբ:













«Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին: Պատմության վրա ազդած կանայք: Ճակատագրական կին. այս ֆենոմենը մարդկությանը հայտնի է անչափ հին ժամանակներից: Բոլոր տղամարդիկ, ովքեր համարձակվել են իրենց կյանքը կապել կնոջ այս որակի հետ, կամ մահացել են, կամ սպանվել, կամ խելագարվել: Այս կանանց պատճառով պատերազմներ են սկսվել, նրանց համար տղամարդիկ սխալներ են գործել կամ դիմել հանցագործության…

  Այսօր կներկայացնեմ Սերգեյ Գալոյանի "Femme Fatale. Ճակատագրական կին” նյութի 2-րդ մասը, որի ընթացքում կխոսվի Մատա Հարիի, Պուշկինի կնոջ` Նատալյա Գոնչարովայի, Լու Ֆոն Սալոմեի, Մայակովսկու կնոջ` Լիլիա Բրիկի, Եսենինի կնոջ` Այսիդորա Դունկանի, հայ մեծերի ճակատագրական կանանց մասին:










«Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է... 
 
Այսօր կլսեք Թամարայի նամակը` վերնագրված "Սերս ժամանակի օվկիանում”













«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   2 ժամ տևող այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:  

Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:




Այսօր թոք-շոուի ընթացքում կվերլուծվեն հետևյալ իրավիճակները

• Ինչպես ջերմություն հաղորդել հարաբերություններին համատեղ ամուսնական կյանքում, երբ սերը որոշակիորեն մարել է



ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...    
 
 





haykblbulyan.ucoz.com
2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 17»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (01.06.11)
Դիտումներ: 1085 | Տեգեր: Գիշերային, եթեր, կյանք