RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 32  1791




Ռադիոծրագիրը ամբողջությամբ





«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: 
Այսօր շարքում կլսեք







•  «Ներաշխարհ»  Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:




Չարլի Չապլինի` իր ծննդյան 70-ամյակին արտասանած ճառը.

"Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՔ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները` չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ դրան, և նայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:



•  «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում: 

Այսօրվա  թեման է` Ձեր առաջին գիշերը:




Ծանոթություն, ֆլիրտ, սիրահետում, ժամադրություններ… այսպես են սկսվում  կին-տղամարդ գրեթե բոլոր մտերմիկ հարաբերությունները: Աստիճանաբար ավելի մոտիկից եք ճանաչում իրար, ավելի ու ավելի եք դուր գալիս իրար: Օր առ օր մոտենում  է ամենասպասված ու հուզիչ պահերից մեկը` առաջին մերձեցումը:

  Դուք սիրահարված եք ձեզ համար ամենացանկալի տղամարդուն և ուզում եք, որ 1-ին գիշերը լինի իդեալական: Ըստ էության` հենց այդ ձգտումն էլ բոլոր կանանց հիմնավոր սխալն է: Իդեալական 1-ին մերձեցում կարելի է տեսնել միայն կինոյում. իրական կյանքում դա հազվադեպ երևույթ է և ավելի շուտ` բացառություն: Բայց դա չպետք է լինի մտահոգությունների պատճառ. չէ որ ձեր զուգընկերն էլ կատարյալ չէ, նա էլ սովորական, կենդանի արարած է, ինչպեսև դուք: Երկու սովորական հողեղենների համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի երկուսով հասնեն փոխվստահության այն մակարդակին, առանց որի սեռական կապն անհնար է:  Փորձեք վերլուծել և կանխել հիմնական "սխալները” առաջին գիշերվա հետ կապված:




• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին: 




Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործություններն են` «3 հրացանակիրներ» (1844), «Կոմսուհի Դը Մոնսորո» (1845), «Կոմս Մոնտե Քրիստո» (1845—1846) , «Թագուհի Մարգո» (1845), «Հարյուրհինգ» (1847), «Հազար ու մի ուրվական» (1847), «Հույսը վերջինն է մեռնում» (1848)…
Սակայն պետք չէ կարծել, թե նա գիշեր-ցերեկ զբաղված էր միայն գրական գործունեությամբ: Նա իր ժամանակի ամենամեծ մասը տրամադրում էր ընկերներին` Վիկտոր Հյուգո, Ալֆրեդ Դե Վինի… և բազմաթիվ կանայք: Թե որքան ապօրինի երեխաներ է թողել իր ետևում, Դյուման խոստովանեց մահվանից մի քանի ամիս առաջ: Այդ երեխաներից նա ընդունեց միայն իր առաջին որդուն` և այն էլ յոթ տարի ուշացումով` կրտսեր Ալեքսանդր Դյումային:
Ժորժ Սանդը նրան անվանել է «Կյանքի հանճար»: Այս բնութագրմանը կարելի էր նաև ավելացնել` «…և սիրո»:


Աղբյուր`  notteluchi.wordpress.com




• «Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...



Գարունին հետ 

Քո՛ւյր, փոխե շորերս և անկողնիս ճերմակները... 
Մաքրե՛ տունը և միջանցքին մեջ ծաղիկներ ցանե՛... 
Բա՛ց լուսամուտը, թո՛ղ Գարունը ներս մտնե... 
Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։ 
Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։ 
Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։ 
Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․ 
Իրիկուն է։ 
Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող. 
Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և երիտասարդ թարմությամբ։ 
Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակները փոխած։ 
Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ... 
Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛ 
Կյանքի և Արևի մասին։



• «Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները”:




Այսօրվա հարցն է

"Հնարավոր է ճնշել սթրեսը երաժշտության շնորհիվ”:




:


• «Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:



Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:







ԼՍԵԼ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ ԾՐԱԳՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆԸ






Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 32»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (02.03.12)
Դիտումներ: 1791 | Տեգեր: ասմունք, կյանքմ եթեր, Գիշերային կյանք, սեքս, Գիշերային, երկուսով, առաձին գիշեր, սերը և մեծերը