RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ | Фильмы онлайн | Movies online » ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ


Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Հրեշտակների քաղաքը / City of Angels / Город ангелов  1152

 
 
Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Հրեշտակների քաղաքը / City of Angels / Город ангелов

Ժանր` դրամա, մելոդրամ
Բյուջե` $ 55.000.000
Տևողությունը` 114 րոպե / 01:54
Թողարկման տարի` 1998թ.
Ռեժիսոր` Բրեդ Սիլբերլինգ
Սցենարիստ` Վիմ Վենդերս, Փեթեր Հանդկե, Ռիխարդ Ռայտինգեր
Պրոդյուսեր` Չարլզ Ռովեն, Դոուն Սթիլ, Ռոբերտ Կավալլո
Կոմպոզիտոր` Գաբրիել Յարեդ
Մոնտաժ` Լինզի Կլինգմեն

Հրեշտակները չեն ապրում   երկնքում: Նրանք անտեսանելիորեն ներկա են մարդկանց կողքին` լսելով  նրանց մտքերը, ուղղորդելով  արարքներն ու գործողությունները, խրախուսելով, ոգևորելով  ու  մի հպումով  մխիթարելով  նրանց հուսահատության րոպեներին:  Բայց նրանց համար գոյություն չունի մարդկային զգայարանների աշխարհը` սերը, կիրքը, համը  սև սուրճի, վնասված մատի  ցավը…Այդ է պատճառը, որ նրանցից   ոմանց  այնքա՜ն են  գրավում հասարակ մարդիկ, որ երբեմն մի հրեշտակ կորցնում է իր թևերն  ու դառնում սոսկ մահկանացու: Ինչը և  տեղի է ունենում ֆիմի հերոսի հետ, ում գրավում է  երկրային կնոջ հանդեպ զգացած իր սերը:
«Սերը կարծես քամի է իմ ձեռքերում: Այնպե՜ս դյուրին է զգալ նրան, բայց այնպես դժվար է  բռնել»:

Սեթը պատահաբար  տեսնում է բժշկուհի Մեգգի Ռայսին, ով հուսահատ փորձում է փրկել իր հիվանդներից մեկին... Ինչ որ մի պահ, ակնթարթ կնոջը  թվում է, որ նա տեսնում է Սեթին, չնայած որ դա իրականում  անհնարին է: Մեգգին անհավատալիորեն բարի է, նա էլ հրեշտակ է, միայն թե «երկրային». շատ ծանր է տանում իր հիվանդի մահը, իսկ Սեթը շարունակում է անդադար հետևել նրան: Կա այսպիսի մի անքակտելի կանոն հրեշտակների համար. <<Երբ հրեշտակը չի ցանկանում, որ իրեն տեսնեն, նրան ոչ ոք չի կարող տեսնել»: Եվ ահա վերջապես նրանք հանդիպում են…

«Նա չէր հավատում հրեշտակների գոյությանը, մինչև որ չսիրահարվեց նրանցից մեկին»:
Հրաժարվել հավիտենական գեղեցկությունից ու խաղաղությունից…Հանուն ինչի՞… կամ հանուն ու՞մ… հանուն երկրային կնոջ հանդեպ տածած սիրո, հանուն բույրերի ու հպումների, հանուն ցավի ու մահվան… միայն այդ ժամանակ ես դառնում լիարժեք  «ազատ»:
«Մենք կարող ենք տալ առանց սիրելու, բայց  մենք  չենք կարող սիրել, առանց տալու»:

Ողջ ֆիլմը տալիս է քեզ մտորումների մի ամբողջ պաշար, հիշեցնում է  այն մասին, ինչի մասին մենք ` մարդիկս շատ հաճախ մոռանում ենք` իսկական ընկերություն, սեր, գթասրտություն, օգնություն մերձավորին: Ամեն անգամ, երբ դիտում ես այս ֆիլմը, ցանկություն է առաջանում մոռանալ եսասիրության մասին և դառնալ   ավելի բարի, ավելի լավը:
 Կյանքը-ամեն դեպքում գեղեցիկ է ու հրաշալի: Ապրել և՛ մարմնով, և՛ հոգով: Ո՛չ մի գեղեցկություն, ո՛չ մի երկնային խաղաղություն և բարձրագույն առաքելություն չի կարող փոխարինել դրան:
Հրաշալի ֆիլմ, որ օգնում է թուլանալ, զգալ ու դարձյալ սիրել կյանքը…

 


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Հրեշտակների քաղաքը / City of Angels / Город ангелов»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ | Ավելացրեց: Admin (01.02.14)
Դիտումներ: 1152 | Տեգեր: Լավագույն ֆիլմեր սիրո մասին