RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՍՄՈՒՆՔ | Художественное чтение | Reciting » ՊՈԵԶԻԱ (ասմունք)


Ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ  1608

 



 
«ՄԹՆՇԱՂԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ»   Գրականության եւ արվեստի թանգարանում

 
Տարեցտարի ավանդույթի ուժ է ստանում «Թանգարանային գիշեր» միջազգային ծրագիրը, որն այս անգամ մայիսի 15-ին էր: Ի թիվս հայաստանյան մյուս թանգարանների, միջոցառումների իր հարուստ ծրագիրն ուներ Եղ. Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանը (ԳԱԹ):

Թանգարանային օրն այդ երեկո սկսվեց ժամը 18-ից: Առաջին միջոցառումը նվիրված էր Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակին. ԳԱԹ-ի հավաքածուից ներկայացված մի ամբողջ սրահ կենդանացել եւ հանդիսականին ապրեցնում էր վարպետի գործերի ցուցադրությամբ... Դիմանկարներ, թատերական եւ գրքերի ձեւավորումներ, «Ալմաստ» օպերայի բեմի ձեւավորման մանրակերտը, արխիվային լուսանկարներ... եւ ցուցադրության պսակն ու, թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի խոսքով ասած՝ ԳԱԹ-ի պատվո անձնագիրը համարվող Չարենցի անմահ դիմանկարը...

Հաջորդ միջոցառումը, Թանգարանի ավանդական սկզբունքներին հարազատ, արխիվային նյութերի շնորհիվ ստեղծված, հայ մեծ դերասանուհի Սիրանույշի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ նրա կյանքը, բեմական գործունեությունն ու գիրը ներկայացնող խտասալիկի շնորհանդեսն էր: Անցյալի մեծերին վերստին ապրեցնելու համար ժամանակակից տեխնոլոգիաների տարածքում ծնված այս բացառիկ նմուշը ներկայացրեց թանգաարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը, արվեստագիտության դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի հանգամանալի խոսքից հետո:

Վերջին միջոցառումը, որի խորագրով էլ ԳԱԹ-ի ամբողջ երեկոն ստացել էր «Մթնշաղի կամուրջներ» խորագիրը, նվիրված էր Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Այս առիթով ԳԱԹ հրատարակչությամբ օրերս լույս տեսած նույնանուն ժողովածուն նշանավորեց Թանգարանում վերջերս գործող «Թանգարան» գրական սալոնի անդրանիկ ծնունդը: Ողջույնի խոսքով նախ երեկոն բացեց թանգարանի տնօրեն՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը, որ վկայելով գրքի համար գրված առաջաբանի իր խոսքը՝ կարեւորեց մեզանում նոր հայացքը հանդեպ դասականների ու ժամանակակիցների: «Թանգարան» սալոնի եւ հրապարակված ժողովածուի մասին իր խոսքն ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ գործի շարունակությունն ու բարի ընթացքը տեսնելու ակնկալությամբ:

Թե՛ ժողովածուի մեջ, եւ թե՛ երեկոյի ընթացքում՝ մտահղացման հեղինակ եւ ժողովածուն կազմող բանաստեղծուհի Գոհար Գալստյանը տերյանական «Մթնշաղի անուրջները» նրբորեն կամրջել էր ժամանակակից պոետների գործերին՝ դասականի ու մեծի արժեքային չափանիշներն ունենալով որպես նպատակ նաեւ ներկա արարումների հանդեպ: Տերյանի հայտնի թարգմանական գործի հետ կամրջելով Բոդլերի առաջին թարգմանչից գալով ներկա թարգմանությանը, երեկոյի մեջ հնչեցին նաեւ Շառլ Բոդլերի բանաստեղծություններից՝ Հենրիկ Բախչինյանի թարգմանությամբ:

Երեկոյին ներկա հրավիրյալ հյուրերի մեջ էին ժողովածուի մեջ ներկայացված բանաստեղծները, գրողներ եւ գրականագետներ, գրասեր մարդիկ:

«Մթնշաղի կամուրջներ»-ում ամփոփված Տերյանի գործերի եւ ժամանակակից տասնմեկ անուն պոետների բանաստեղծությունների թատերական ընթերցումները՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի երրորդ կուրսի ուսանողներ Անի Գալստյանի եւ Հարություն Անդոյանի կատարմամբ, դաշնակահարուհի Սիրանուշ Դավթյանի եւ թավջութակահար՝ միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Ոսկանյանի կատարումներով, պարզապես հիացրին ներկաներին՝ անջնջելի տպավորություն թողնելով թանգարանային գիշերի մթնշաղի մեջ վառված մոմերի լույսերի ներքո...
 

poezia



"Գիշերային պոեզիա" -   ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններ "Մթնշաղի կամուրջներ" գրքից:


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՊՈԵԶԻԱ (ասմունք) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՊՈԵԶԻԱ (ասմունք) | Ավելացրեց: Admin (16.11.10)
Դիտումներ: 1608