RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՍՄՈՒՆՔ | Художественное чтение | Reciting » ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴԵՐԻ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐ


Գրիգոր նարեկացի - «Մատյան ողբերգության». Կարդում է Սոս Սարգսյանը  7747




Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Տաղերով և հատկապես «Մատյան ողբերգության» պոեմով իր աստվածային հավատը նա վերածեց խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդեց հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Հավատը ենթադրում է կասկածից և քննությունից դուրս նվիրվածություն Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն և բոլոր նրանց՝ ավետարանիչներին, մարգարեներին ու սուրբերին, ովքեր տարածել են Աստծու խոսքը: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, որ դասվեց սուրբերի շարքը և հավերժական փառք նվաճեց իր աստվածային հանճարով:



Մատյան Ողբերգության

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից միչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։

Պոեմը գրաբարից աշխարհաբարի են վերածել Վազգեն Գևորգյանը և Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։ «Մատյան Ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։




Կարդում է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


HTML Online Editor Sample

1. Գրիգոր նարեկացի - «Մատյան ողբերգության» Մաս 1-ին Լսել կամ ներբեռնել անվճար
2. Գրիգոր նարեկացի - «Մատյան ողբերգության» Մաս 2-րդ, Տաղեր Լսել կամ ներբեռնել անվճար

1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Գրիգոր նարեկացի - «Մատյան ողբերգության». Կարդում է Սոս Սարգսյանը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴԵՐԻ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴԵՐԻ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐ | Ավելացրեց: Admin (28.10.11)
Դիտումներ: 7747 | Տեգեր: գրական անկյուն, պոեզիա, Գրիգոր Նարեկացի, Սոս Սարգսյան, ասմունք