1 մլրդ դոլար. Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են կտրուկ ընդլայնել առևտրաշրջանառությունը
 
 
loading...

 armtimes.com

Հայաստանն ու Վրաստանը հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ են ձեւակերպել: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցություններից հետո:

Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները փայլուն են եւ «մենք խնդիր ունենք տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին»: «Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ ունեն եւ շարունակելու այդպիսին լինել»,- նշել է Փաշինյան ու հավելել, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող տրանսպորտային հարցերը:

Նշենք, որ Վրաստանի դերը ՀՀ-ի համար դժվար է թերագնահատել, քանի որ Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին տեղի է ունենում Վրաստանի տարածքով: Հաշվի առնելով Հայաստանի Թուքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու հանգամանքը՝ Վրաստանը դեպի արտաքին աշխարհ ՀՀ-ի համար կարեւոր միջանցք է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-10) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 189 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0