11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու. կգնամ բոլորի հետ միասին. Հայկ Մարության
 
 
loading...

 news.am

Առաջին օրվանից ես ասել եմ, որ պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու որեւէ ուժի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նիրա Զոհրաբյանի կողմից բանավեճի հրավերին:

«Մենք 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ: Ես մեծ սիրով կգնամ բանավեճի, բայց բոլոր ընդդիմախոսների հետ: 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու: Իհարկե՝ միաժամանակ, ինչու պետք է մեկին նախապատվություն տամ: Դա ո՞ր օրենքով է: Դա ճիշտ չի լինի նաեւ մյուս թեկնածուների հանդեպ: Ինձ համար բոլոր թեկնածուները հավասար են:Ես կոչ եմ անում բոլոր 21 թեկնածուներով հավաքվենք, բանավիճենք, զրուցենք, ցանկացած ֆորմատով,-ասաց Մարությանը:

Հարցին, թե ինչու է խուսափում հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, նա արձագանքեց. «Չեմ խուսափում, ժամանակս չի հերիքում: Քանի որ նախընտրական պրոցեսը շատ կարճ է, ընդամենը 12 օր ունենք եւ 12 վարչական շրջան, ամեն օրը նվիրում եմ մեկ վարչական շրջանի»:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերիմները ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, Հայկ Մարությանն արձագանքեց. «Ես մինչեւ երեկ չեմ էլ հետաքրքրվել, թե ով ում բարեկամն է, որովհետեւ մենք մարդկանց ընդունում ենք իրենց արարքներով, ոչ թե արյունակցական կապերով: Բայց քանի որ երեկ եղավ այդ հայտարարությունը, տղաներին հանձնարարեցի՝ հասկացեք, թե ինչն է խնդիրը: Միքայել Մինասյանի քեռու տղայի անունը Միքայել Հասրաթյան է,  եւ մենք ցուցակում ունենք նույն անուն ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է: Այսինքն ասածը չի համապատասխանում իրականությանը: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր տղաները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ, նրա տղան էլ հաստատել է: Այսինքն սա լրիվ ապատեղեկատվություն է: Սակայն անկախ ամեն ինչից, մենք մարդկանց ընդունում ենք իրենց գաղափարների, տեսլականների համար»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-17) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 278 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0