RSS բաժանորդագրություն 

Загрузка...


«Վարուժան Ավետիսյանը, ով վերջում հանձնվեց, խոսեց մեզ հետ, նշեց, որ տեղյակ չի եղել Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակից, եւ հանձնվելու որոշումը կայացրել են խմբի մնացած անդամներով: Նաեւ նկատեց, որ Սեֆիլյանի եւ խմբի ընդհանուր գաղափարական մոտեցումը նույնն է»,-ուղիղ եթերում հայտնեց 1in.am-ի լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 1in.am-ը բացառիկ նկարահանում էր իրականացրել ՊՊԾ գնդի չեզոք գոտում, որտեղ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների` իշխանություններին հանձնվելը: Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` «Սասնա ծռերի» անդամները չպետք է առհասարակ շփվեին իրենց հետ. «Մեզ տեղեկացրեցին, որ հարցեր չտանք եւ նկարահանում իրականացնենք: Վարուժան Ավետիսյանը նախնական պայմանավորվածությունը խախտեց, նաեւ խմբի որոշ անդամներ` կոչեր հնչեցնելով: Ոչ ոք չխոչընդոտեց նրանց»: 

Ամբողջական հոդվածը` aravot.am