RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Երբ երեխաների կաթնատամներն ընկնում են, շատ ծնողներ հատուկ ծիսակարգ են անցկացնում: Երեխային ուրախացնելու համար, ատամը փոխանակում են դրամով և այն ուղարկում են ատամների փերիին. Բոլոր երեխաներին էլ դուր են գալիս նման զվարճալի բաները…

 

Իմանալով այս թեմայով վերջին գիտական հետազոտությունների մասին՝ ես այլևս չեմ շտապում ազատվել երեխաների նոր ընկած կաթնատամներից: Պարզվում է, դա շատ արժեքավոր նյութ է, որը կարող է հաղթահարել տարբեր լուրջ հիվանդություններ:

Երեխաների կաթնատամներ

 

Բանը նրանում է, որ կաթնատամներն իրենց մեջ ցողունային բջիջներ են պարունակում: Այդ բջիջները կարող են վերականգնել նեյրոնները, ոսկրերը և աճառային հյուսվածքները, ինչպես նաև սրտի մկանային հյուսվածքի որոշ բջիջներ: Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս հիվանդության դեպքում օգտագործել տվյալ բջիջներն՝ օրգանների վերականգնման համար

Վերջին գիտական բացահայտումը վկայում է այն մասին, որ կարելի է բուժել լեյկոզը, միելոման և Հոջկինի հիվանդությունը՝ օգտագործելով երեխայի ցողունային բջիջները: Նախկինում այդ հիվանդությունները բուժվում էին միայն ողնուղեղի կամ այլ հյուսվածքների փոխպատվաստման միջոցով:

Ցողունային բջիջները պահպանելու համար, պետք է սառեցնել կաթնատամը՝ ընկնելուց հետո 48 ժամվա ընթացքում: ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում կան պորտալարերի արյան և ցողունային բջիջների պահպանման բանկեր: Եթե հանկարծ փոքրիկը հիվանդանա, նա ապահովված կլինի, նրա կյանքին վտանգ չի սպառնի՝ նոր տեխնոլոգիանը հոգ կտանեն նրա առողջության մասին:

Սակայն, եթե միջոցներ և հնարավորություն չկա նման բանկերից օգտվելու՝ անհրաժեշտ է ուղղակի սառեցնել ատամը և պահել այն: Ով գիտի, հնարավոր է մի օր դա կփրկի ձեր երեխայի կյանքը…