RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Blognews.am-ը գրում է.

Այն, որ հայտնի մարդիկ բիզնես են սկսում, շատերի համար այլևս նորություն չէ: Դերասանուհին բացել է իր գեղեցկության սրահը:

«Վաղուց ունեի նման գաղափար, քանի որ նկարահանումների հետ մեկտեղ, բարդ կլիներ մեկ այլ տեղում աշխատել, հատկապես անել այն աշխատանքը, որ իմ սրտով կլիներ: Սա էլ հիմնական պատճառով, որ որոշեցի ունենալ իմ սեփական բիզնեսը»: 

Դերասանուհին գեղեցկության սրահն անվանել է «Սալմա», քանի որ կարծում է` այն շատ հնչեղ է, իսկ հայտնի լինելը բիզնեսի հաջողության համար դեռ շատ քիչ է. «Բիզնեսի հաջողությունը որակյալ և մատչելի ծառայություններն են»: 


 

Հայտնի փաստ է, որ բիզնեսը բավական ժամանակատար և պատասխանատու գործ է. դերասանուհին համակարգելու է գեղեցկության սրահի ամբողջ աշխատանքը, իսկ ընթացիկ այլ հարցերով կզբաղվի սրահի պատասխանատուն. «Բիզնեսը չի խանգարի իմ հիմնական գործին, քանի որ ինձ մոտ աշխատելու են վստահելի և պատասխանատու մարդիկ, ովքեր իմ բացակայության ժամանակ կկարողանան պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել»: