RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Ամերիկացի պոռնոաստղ Սաշա Գրեյը ծնվել է 1988 թվականի մարտի 14-ին Սակրամենտոյում: 18 տարեկանում Սաշան տեղափոխվում է Լոս-Անջելես և սկսում նկարահանվել պոռնո ֆիլմերում: 2007, 2008 և 2010 թվականներին Սաշա Գրեյը AVN Awards մրցանակաբաշխության մի շարք անվանակարգերում  հաղթող է ճանաչվում: Պոռնո դերասանուհու կարիերայի հետ մեկտեղ Սաշան աշխատում է որպես մոդել և երաժիշտ: 2011 թվականի ապրիլի 8-ին Facebook-ի իր էջում Սաշան հայտարարում է, որ դադարեցնում է պոռնոյում իր կարիերան:

Սաշա Գրեյի կյանքի կանոնները

  • Ինձ հարցեր տալուց առաջ փորձեք ինքներդ դրանց պատասխանել:
  • Հավաստիացնում եմ ձեզ` մարդիկ պատրաստ են ոչ միայն դիտել պոռնոաստղերին, այլև լսել նրանց:
  • Ես ծնվել եմ Սակրամենտոյի փոքրիկ քաղաքներից մեկում, որտեղ ոչ ոք երբեք ոչնչի չի ձգտել: Այնտեղ ոչ ոք չի հավատում ոչ անցյալին, ոչ էլ ապագային:
  • Այն, ինչ ես անում եմ, իմ էության ուղիղ շարունակությունն է:
  • Ինձ միշտ թույլ են տվել խենթ լինել: Միայն այն պատճառով, որ ես իսկապես խենթ եմ:
  • Չեմ ուզում, որ իմ մասին ֆիլմ նկարահանեն: Մահից հետո ուզում եմ ապրել մարդկանց երևակայության մեջ:
  • Կարծում եմ, որ կանայք պետք է դադարեն ամոթ ապրել իրենց սեքսուալությունն արտահայտելուց: Երբ տղան ասում է «Երեկ սիրով եմ զբաղվել այն աղջկա հետ», բոլորը դրան նորմալ են վերաբերվում, բայց եթե աղջիկը նման բան ասի, բոլորը նրան խենթ կհամարեն:  Սաշա Գրեյ
  • Տարօրինակ է լսել, որ իմ նմանները խեղաթյուրում են մարդկանց` նրանց բռնության հասցնելով: Բռնության հասցնում է կառավարությունը:
  • Ես իսկապես մոլագար եմ դառնում, երբ խոսակցությունը գնում է սեքսի մեղսավորության մասին:
  • Այն, ինչ ես անում եմ, ոգեշնչում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Իմ երկրպագուների մեծ մասը պոռնո անգամ չի էլ նայում:
  • Աշխարհում կատարվող ամեն ինչ խաբեություն է: Անգամ եթե քեզ թվում է, որ ինչ-որ բան հենց այնպես ես ստացել, վաղ թե ուշ վճարելու ես դրա համար:
  • Կյանքից ոչինչ չեմ ակնկալում, քանի որ այդպես ավելի հեշտ է ապրել:
  • Նա, ով պատրաստ է փառքին, երբեք այն չի տեսնի:
  • Ոչ ոք մանկուց չի երազում պոռնոաստղ դառնալ:
  • Ինձ նյարդայնացնում են այն մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են, որ ես զոհ եմ:
  • Ես դերասանուհի եմ, ինչ-որ մեկի դուստրը, ինչ-որ մեկի քույրը և ինչ-որ մեկի սիրուհին: Իմ անցյալը շատերին չի դուր գալիս, բայց այն ոչինչ չի ասում, թե ինչպիսի մարդ եմ ես: 
  • Ոչինչ չի կարող քեզ երջանկացնել, եթե ինքդ չես ուզում երջանիկ լինել:
  • Պոռնոաստղը ռոք-աստղ չէ: Ի տարբերություն երաժիշտների` նրանք պարզապես պարտավոր են հետևել իրենց մարմնին:
  • Սեքսի կախվածությունն իսկապես հիվանդություն է: Բայց ոչ այնպիսի հիվանդություն, որի բուժման համար պետք է մոռանալ աշխարհում ամեն ինչ:
  • Պոռնոն հիմա ավելի ու ավելի կենցաղային բնույթ է ստանում. ահա խցիկը, ահա անկողինը, ահա կինը: Հանիր գործիքդ ու միացրու խցիկը: Ուզում եմ, որ պոռնոյում սյուժե լինի:Սաշա Գրեյ
  • Տարօրինակ է, բայց անմեղությունս կորցրել եմ իմ բոլոր հասակակիցներից շատ ավելի ուշ:
  • Կարևոր չէ, թե ինչ ֆիլմերում ես նկարահանվում` կլինի դա ֆիլմ մեծերի կամ կինոքննադատների համար: Կարևորն այն է, որ դա քեզ հաճույք պարգևի:
  • Մարդիկ մտածում են, որ պոռնոյի դերասանուհիները հիմար քածեր են, որոնք չգիտեն, թե ինչ են անում և ընդհանրապես չգիտեն փող վաստակել: Եվ մարդիկ ոչ միայն այդպես են մտածում, այլև ուզում են, որ այդպես մտածեն բոլորը:
  • Մարդիկ չգիտես ինչու ինձ զոհ են համարում, բայց դա այդպես չէ: Ես ամեն ինչ անում եմ ինքնակամ ու գիտակցված: Ես թմրանյութ չեմ ընդունում և սիրում եմ աշխատանքս: