Խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Краз մակնիշի ՊԲ 9 Ս236 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին տեղում մահացել է, տղամարդը՝ վիրավոր է: Նրանք նշանված էին և պատրաստվում էին շուտով ամուսնանալ:


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ