RSS բաժանորդագրություն 

Загрузка...

новый коллаж

Ինչպես հայտնի է, հոնքերի ձեւից կարող է փոխվել դեմքի արտահայտությունը. գեղեցիկ հոնքերը ընդծում են աչքերն ու կարգավորում դիմագծերը։

Եթե պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր նախընտրում են ինքնուրույն զբաղվել իրենց խնամքով, ապա Wnews.am-ի հրապարակումը ձեզ համար է։

Հետեւելով մեր խորհուրդներին, դուք կարող եք ստանալ հոնքերի իդեալական կառուցվածք։

 

1. Շրջեք մատիտը.

1

Շրջած մատիտը, տեղավորեք քթի ծայրի եւ հոնքերի արանքում։ Կետը, որտեղ մատիտըը հատվում է հոնքին, դրա բնական սկիզբն է։ Հիշե’ք սա։

2. Պատրաստեք մատիտը.

2ab

Առաջին քայլից հետո օգտագործեք հոնքերի մատիտը, որպեսզի նշեք հոնքերի սկիզբը եւ դրանց միջեւ հեռավորությունը։ Այնուհետեւ հանեք ավելորդ մազերը։

Հոնքերը ճիշտ հանեք, շատ ուշադիր եւ կոկիկ եղեք։ Մազերը բռնեք  արմատներից, որպեսզի չկտրվեն։

4ab

4. Նշեք վերջնակետը.

Շրջած մատիտն այս անգամ այնպես դրեք, որ այն լինի քթի ծայրի եւ աչքի ծայրի արանքում։ Մատիտի վերեւի մասը հենց հոնքերի ծայրի բնական վիճակն է. նշեք այս տեղը։

5. Հանեք ավելորդությունները.

Նախորդ քայլում դուք նշել եք հոնքերի բնածին ծայրերը, այժմ անհրաժեշտ է հանել ավելորդ մազերը, որոնք մնացել են դրանից դուրս։

6ab

6. Նշեք ցանկալի հաստությունը.

Հոնքերը սկսեք հանել ներքեւի հատվածից։ Օգտվեք հոնքերի համար նախատեսված մատիտից. գծեք դրանով, թե ինչպիսի հոնքեր եք ցանկանում ունենալ եւ հանելուց մի անցեք այդ սահմանը։

Ներքեւի հատվածը հանելուց հետո մաքրեք մատիտը, որպեսզի հասկանաք, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա հոնքերը հանել նաեւ վերեւից։

9ab

7. Կողմնորոշվեք, թե որ հատվածից հոնքերը պետք է կոտրվեն.

Իհարկե, շատերն ունեն ուղիղ հոնքեր, սակայն եթե ցանկանում եք, որպեսզի աչքերը դեպի վեր լինեն, իսկ հայացքն ավելի արտահայտիչ, փորձեք հոնքերը դեպի վեր բարձրացնել։ Զատեք այն կետը, որտեղից հոնքերը պետք է վեր բարձրանան եւ ազատեք այդ հատվածը ավելորդ մազերից։

8. Հոնքերը հանելուց հետո դրանք ավարտուն տեսքի բերելու համար նախ մաքրեք այդ հատվածը ավելորդ մազերից, այնուհետեւ օգտվեք հոնքերի մատիտից։