RSS բաժանորդագրություն 

Загрузка...


 

Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա, նշանի որոշ ներկայացուցիչներ մի շարք գործեր կձախողեն, անիմաստ գումար կվատնեն:

Երեկոյան հնարավոր են ընտանեկան վեճեր ,ապագային վերաբերող հարցերի շուրջ  տարաձայնություններ: Անսպասելիորեն աջակցություն կստանաք նրանցից, ովքեր միշտ հակառակվել են ձեզ: Իսկ համախոհներն իրենց տարօրինակ կպահեն, ձեր մտահաղացումներին հավանություն չեն տա:

Ցուլ: Առավել զգուշավոր եղեք՝ անծանոթ տղամարդու հետ շփվելիս, հատկապես, եթե վերջինս անչափ հմայիչ է: Նա, հաշված րոպեների ընթացքում, կարժանանա  ձեր համակրանքին և վստահությանը, սակայն հետագայում չի արդարացնի իրեն,և վատագույն դեպքում, կարող է հարված հասցնել ձեր ինքնագնահատականին: Այսօր անգամ գործնական հարցերը ցանկալի է քննարկել թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական մոտեցում պահանջող,  կարևոր մասնագիտական խնդիրներ լուծելու համար: Կարող եք ձեռք բերել անսովոր իրեր:  Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք կարող են ձեզ համար հուսալի գործընկերներ, անշահախնդիր աջակիցներ,  հաճելի զրուցակիցներ լինել: Սիրային հարաբերությունների տեսանկյունից՝ օրը բարեհաջող կդասավորվի: Եթե ցանկանում եք այն անմոռանալի դարձնել, ապա գործի դրեք ձեր վառ երևևակայությունը, ուշադիր եղեք ներքին ձայնի հուշումներին:

Հնարավոր են անսպասելի գումարային մուտքեր: Մի շտապեք ծախսել դրանք, փորձեք որոշ խնայողություններ անել: Այսօր ֆինանսական բոլոր հարցերն արժե լրջորեն ծանրութեթև անել:

Խեցգետին: Իրադարձություններով հագեցած,անմոռանալի օր է սպասվում: Աստղերն այսօր ձեր կողմից են: Պահանջվում է միայն խնայել սեփական ուժերը, հանգամանքներին դեմ դուրս չգալ, այն դեպքերում, երբ ի զորու չեք որևէ բան փոխել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ սիրային: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են առաջին հայացքից սիրահարվել, զգացմունքները փոխադարձ կլինեն:

Օրը հարմար է աշխատելու, նոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրոնանալ և լուծումներ տալ բոլոր խնդիրներին: Ձեռք կբերեք նոր աջակիցներ: Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է:

Առյուծ: Առավոտյան կարող են որոշ հարցեր ծագել, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:Կփորձեք խելամիտ գտնվել, և անիմաստ խնդիրներ չստեղծել թե ձեր և թե շրջապատի համար: Սակայն բոլոր  ջանքերն ապարդյուն կանցնեն, իսկ մեղավորը ոչ այնքան հանգամանքներն են, որքան հակառակորդները:

Օրվա երկրորդ կեսն առավել հաջող կդասավորվի: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, նոր կապեր, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Բարձրաշխարհիկ միջոցառումները տրամադրություն կբարձրացնեն,գնումները կզվարճացնեն:

Կույս: Այսօր ֆինանսական կորուստների, մասնագտական ձախողումների վտանգը մեծ է: Այն կարող է հանգեցնել եկամտի կրճատման: Պետք է առավել զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ամեն տեսակ խոսակցությունները, բամբասանքները կարող են լուրջ վնաս հասցնել:

Նպատակահարմար օր է ընկերական, ոչ պաշտոնական շփումների համար: Կարող եք հանդիպել նրանց, ում վաղուց չեք տեսել: Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում: Գիտեք, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ:

Կշեռք: Այսօր ձեզ համար խնդիրներ չեք ստեղծի: Օրվա սկզբից դրական կտրամադրվեք, կպահպանեք լավատեսությունը, հոգեկան հավասարակշռությունը, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գնահատեք դրանք  հանգիստ, առանց շտապելու: Փորձեք առաջնորդվել առողջ դատողությամբ, այլ ոչ թե հույզերով:

Թեև տանը հնարավոր են մանր անախորժություններ, մտերիմների հետ լավ հարաբերությունները կպահպանվեն: Երեկոյան միջոցառումների մասնակցեք: Դրական լիցքեր կստանաք թե բարձրաշխարհիկ հավաքույթներից, և թե ընկերական խնջույքներից:



Շարունակությունը՝ այստեղ.