RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Աստղագուշակ՝ հունիսի 30-ի համար

 

Խոյ: Օրվա առաջին կեսը կնվիրեք աշխատանքին: Չեք ցանկանա հրաժարվել ձեր նպատակներից, իսկ դրանք իրագործելու համար, որոշ ժամանակ կպահանջվի: Ձեր նպատակասլացությունը  կգնահատվի, իսկ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումը օգտակար է: Նրանք կկիսվեն իրենց գիտելիքներով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձով:

 

Օրվա երկրորդ կեսին կարող եք ֆինանսական որոշ հարցեր լուծել: Գործարարաի ձեր հոտառությունն այսօր  շատ սուր է:Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Ուղևորություններից անմոռանալի տպավորություններ կստանաք:

 

Ցուլ: Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահաղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ:

 

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կուրախացնի, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նարանց հետ հանդիպումը՝ հաճելի զգացողություններ կպարգևի:

 

Երկվորյակ: Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար:

 

Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է փոխեք ձեր կարծիքը: Հին խնդիրներն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք նոր հարաբերություններ սկսել:Բոլոր հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի:

 

Խեցգետին: Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասը ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար:

 

Նշանի ներկայացուցիչների համար տնային գործերը ձանձրալի չեն թվա: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել: Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար:

 

Առյուծ: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս՝ առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար՝ փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական:

 

Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ձեր մոտեցումները կկիսեն և խորհուրդներին կհետևեն անգամ նրանք՝ ովքեր շատ ավելի փորձառու են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ձեզ:

 

Կույս: Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն, չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա, իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, կարող եք  գործի դնել ձեր ողջ հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում:

 

Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի: Ընկերների, հարազատների համար կարող եք որոշ նվերներ գնել, անակնկալներ մատուցել սիրած անձնավորությանը:

 

Կշեռք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր օրվա կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն :

 

Սիրելիների հետ շփումներում առավել նրբանկատ եղեք, նրանք այսօր չափազանց զգայուն են և խոցելի: Ձեր մեկնաբանություններում հնարավորինս զուսպ եղեք: Երեխաների հետ կատակել չփորձեք, նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Փորձեք ընթերցանությամբ զբաղվել: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

 


Շարունակությունը՝ այստեղ.