RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

 

Աստղագուշակ՝ մայիսի 28-ի համար

Խոյ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություն կստանաք: Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել:

Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով,ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:

Ցուլ: Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում,միևնույն է՝ ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց:

Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների  հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպասը չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

Երկվորյակ: Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն:

Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Խեցգետին: Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ,սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով,պաշտպանել ձեր տեսակետը:  Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան:Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին:

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար:Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ:

Առյուծ: Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ:

Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին,նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք:

Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:

Կշեռք: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք,և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը:

Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ,որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան 
 


Շարունակությունը՝ այստեղ

Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ