RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

 

Աստղագուշակ մայիսի 26-ի համար 

Խոյ. Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները' նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Դուք էլ հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:

Ցուլ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին' սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց փողի:
Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում' զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Երկվորյակներ. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք քողարկված ենթատեքստեր փնտրում այնտեղ, որտեղ դրանք ուղղակի բացակայում են:
Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Շատերի համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության հետ հայտնվածներին:

Խեցգետին. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ' իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան' ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի ընդունվելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:

Առյուծ. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեր կարիքը զգում և ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:
Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ հատկապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը:

Կույս. Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն' շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:
Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Կշեռք. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:



Շարունակությունը՝ այստեղ