RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Աստղագուշակ՝ հունիսի 25-ի համար

Խոյ: Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ:

Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ  ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ցուլ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք  բարձր տրամադրություն պահպանելու համար:

Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ  պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն,  լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Խեցգետին: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա:

Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Առյուծ: Նպատակահարմար օր է,  ինչպես  անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի  բոլորին:

Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում:  Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Կշեռք: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու համար: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:
 


Շարունակությունը՝ այստեղ.