RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Աստղագուշակ՝ հունիսի 24-ի համար

 
 
 

 

 Խոյ: Օրը բարենպաստ  է  ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի  ձեր հոտառությունը   վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում  պատկերը փոքր-ինչ այլ է:

 

Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված  իրավիճակին:Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

 

Ցուլ: Սպասվում է օրվա լավ սկիզբ : Անգամ մանրուքները ուրախություն կպատճառեն, իսկ դժվարությունները կանտեսվեն:  Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց , ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Ցուլեր ծրագրած գնումները կհետաձգեն:

 

Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Ցուլերին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

 

Երկվորյակ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել,իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են:Մի փորձեք լեռներ շրջել ու բոլոր հարցերը միանգամից լուծել:Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր,  հատկապես, եթե գործ ունեք  զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:

 

Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր  այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա  ընթացքում  զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

 

Խեցգետին: Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ  հաղթանակ կտանեք:  Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի,իսկ մենամարտին հետևողները միանշանակ կերկրպագեն  ձեզ: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով:

 

Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Ուրախանալու նոր առիթներ կունենաք:

 

Առյուծ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղին արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ:

 

Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա:

 

Կույս:  Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում:   Առավել բարձր է ստեղծագործական ներուժը և եթե մինչ օրս  գլուխգործոց չեք ստեղծել ,ապա այսօր ճիշտ այդ օրն է : Մի վախեցեք բարդ թվացող գործերից:  Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

 

Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

 

 Կշեռք:  Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Կշեռքներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

 

Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել : Հնարավոր է մրսածություն: Ուշադրություն դարձրեք մաշկին:

 


Շարունակությունը՝ այստեղ.