RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համար

Խոյ

Ցերեկային ժամերը Խոյերի համար կապահովեն գործնական և թարմ տրամադրություն: Կարելի է ավարտել գործը, որը հաջողությամբ սկսել եք նախօրեին: Տեղին են զբաղմունքները, որոնցում ստեղծագործական խթանը միախառնվում է ֆիզիկական ակտիվությանը, երեխաներին օգտակար են շարժուն խաղերը: Վտանգավոր սպորտերում անհրաժեշտ է հավելյալ ապահովագրում: Գիշերվա մոտ ձեր ակտվությունն ու էնտուզիազմը կնվազեն: Օրվա մնացած մասն ավելի լավ է անցկացնել տանը:

Ցուլ

Առավոտյան և ցերեկը բարձր տրամադրություն կունենաք, մթնոլորտը տոնական կլինի: Սակայն շատ Ցուլերի մոտ կկուտակվեն հոգնածությունն ու գրգռվածությունը: Բացառված չեն տարաձայնությունները ամուսնու, երեխաների, ծնողների հետ: Հնարավոր են կենցաղային դժվարություններ: Երեկոյան իր մասին կհիշեցնի ձեր բնածին գործնականությունը, կուժեղանա ձեր ուշադրությունը տնտեսական հարցերին: Անձնական հարաբերություններում ցանկություն կունենաք հոգ տանել մտերիմ անձնավորությանը` զգացմունքներն արտահայտելով մանր ծառայությունների միջոցով:

Երկվորյակ

Երկվորյակներին օգտակար է չափավոր ակտիվությունը: Խորհուրդ չի տրվում չափից դուրս լարվել, այլապես երեկոյան կարող է վատանալ ձեր ինքնազգացողությունը: Երեկոն խորհուրդ է տրվում հանգիստ մթնոլորտում անցկացնել, որպեսզի հաջորդ օրը վերականգնվի ձեր աշխատունակությունը: Օրվա վերջում ձեր օրգանիզմն ավելի զգայուն կդառնա: Հնարավոր է սուր արձագանք կենցաղային թյուրըմբռնումներին, անհամապատասխան սննդին, տնեցիների հետ տարաձայնություններին:

Խեցգետին

Խեցգետինների մեծամասնության համար օրը չեզոք է: Չարժե շտապեցնել իրադարձությունները, նույնիսկ եթե շատ եք ցանկանում: Նախաձեռնությունների համար ամենահարմար օրը չէ: Օրվա վերջում կարող եք ստանալ նորություն, որը ձեզ խորհելու առիթ կտա կամ որոշ շտկումներ կմտցնի ձեր ընթացիկ ծրագրերում: Հնարավոր է, որ երեկոյան նամակագրություն սկսեք, զբոսնեք տան շրջակայքում կամ ստիպված լինեք զրուցել մոտ շրջապատից մեկի հետ:

Առյուծ

Առյուծները կարող են հիասթափվել մի բանում, որը դեռ նախօրեին հույս էր ներշնչում, կամ սեփական ուժերում: Հնարավոր է ինքնազգացողության ընդհանուր վատացում, հին մտավախությունների, հիվանդությունների, տնային խնդիրների վերադարձ: Երեկոյան չարժե տարվել տնտեսական հոգսերով: Եթե իրադրությունը ճիշտ չեք ըմբռնում կամ հստակ ծրագիր չունեք, կարող եք սխալ ընտրություն կատարել, իզուր փող, էներգիա ծախսել: Ընթրիքը խորհուրդ է տրվում հնարավորինս թեթև անել:

Կույս

Օրվա առաջին հատվածը Կույսերը կարող են անցկացնել` կենտրոնանալով իրադրության վրա: Երեկոյան կուժեղանա անձնական տարածքի, հարմար ռեժիմի կարիքը, իրենց մասին կհիշեցնեն ձեր ենթագիտակցական սովորությունները: Հնարավոր է ինչ-որ դեղամիջոց պահանջվի, ցանկանաք որոշակի մթերքներ, ըմպելիքներ: Հնարավոր է ցանկանաք այցելել ինչ-որ մեկին կամ նամակ գրել: Օրվա ավարտին ձեր մտածողությունը սուբյեկտիվ կլինի, իսկ տեղեկատվությունը` իրարամերժ: Մի՛ շտապեք ծրագրերի, ենթադրությունների, խոստումների հարցում, քանի դեռ ամեն ինչ մանրակրկիտ չեք մտածել:

 


Շարունակությունը՝ այստեղ.