RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

 

Խոյ: Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:

 

Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ կփորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները,կարգավորել հարաբերությունները,որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

 

Ցուլ: Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի,անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն:Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով ՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն:

 

Փորձեք խուսափել հարազատների հետ հարաբերություններ պարզելուց: Մի շտապեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Ցանկալի է հանգիստ գնահատել ստեղծված իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր կողմերը և, հետո միայն, կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

 

Երկվորյակներ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն

կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորամանկել չարժե, միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի:

 

Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք, դուք աննկատ չեք մնա:

 

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածումշատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը սակայն չի ստացվի:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա:

 

Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:

 

Առյուծ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավէ օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:

 

Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:

 

Կույս: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար

 

ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

 

Կշեռք: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել:Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

 

Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:


Շարունակությունը՝ այստեղ.