RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Աստղագուշակ՝ հունիսի 19-ի համար

 

Խոյ: Այսօր հատոկ ինչ-որ բանի մի սպասեք: Օրը կարող է ոչ սովորական և հիշարժան դառնալ, եթե ինքներդ ջանաք: Խոյերն այսօր անսովոր երևակայություն ունեն, և գաղափարներին, որ նրանք կհղանան, շատերը կնախանձեն: Կարելի է զբաղվել նաև այն գործերով, որոնց ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ծանրաբեռնվածության պատճառով: Հաջողության հասնելու ձեր շանսերն այսօր շատ բարձր են:

Հին ծանոթների հետ հարաբերությունները հրաշալի են, բայց, ահա, նոր ծանոթություններ հաստատել և նոր ծանոթների հետ շփվել, կհաջողվի դժվարությամբ: Սիրահարված խոյերը պետք է զինվեն համբերությամբ: Նրանց երկրորդ կեսը դեռևս չի պատրաստվում ասել այն խոսքերը, որ կուզենային լսել:

Ցուլ: Թվում է` արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Գործնականում դուք աստիճանաբար առաջ եք գնում, մոտենալով ամենակարևոր նպատակակետին: Կարևոր է, որ չշեղվեք ընտրած ճանապարհից` ինչ էլ ասեն կամ ինչ խորհուրդ էլ տան շրջապատի մարդիկ: Լավ կլինի, եթե զբաղվեք սիրած գործերով, որոնք կենտրոնացում են պահանջում` ձեռագործից սկսած` մինչև շախմատ:

Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար, որոնց ուժեղ և թույլ կողմերը հայտնի են ձեզ վաղուց: Իսկ եթե ստիպված եք լինել նոր միջավայրում, ապա իմացեք, որ ձեզ այնտեղ գնահատելու են հագուստին նայելով: Աշխատեք անթերի տեսք ունենալ:

Երկվորյակ: Այսօր ձեզ տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները: Նշանի առանձիին ներկայացուցիչների այդ անհարմարությունները, որնք այլ օրերի գուցե աննկատ մնային, կհանեն հունից: Բայց փոխարենը, ձեզ երկար ժամանակով անհանգստացրած լուրջ խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծվել, և օրվա վերջում շատ Երկվորյակներ կթոթափեն կուտակված բեռն ու, թեթևացած, շունչ կքաշեն:

Հեռու վանեք մռայլ մտքերը, փորձեք չհիշել վերջին օրերի տհաճ անցուդարձը, աշխատեք լավատես լինել: Այդ հարցում ձեզ կօգնեն սպորտով զբաղվելը, ճանապարհորդությունը և կենդանիների խնամքը:

Խեցգետին: Շատ հաջող օր է, լի` հաճելի անակնկալներով և հետաքրքիր հանդիպումներով: Դուք ուրախանում եք կյանքով և շրջապատին վարակում ձեր լավ տրամադրությամբ ու լավատեսությամբ, դեպի ձեզ են ձգտում բոլոր նրանք, ովքեր այդ պահին չեն կարող պարծենալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ իրենց լավատեսությամբ: Մտերիմների հանդեպ հոգատարության համար դուք ժամանակը չեք խնայում, և ձեր բարյացակամությունն էլ ոչ ոք շահագործել չի փորձում:

Օրը հարմար է ապագայի մասին մտածելու համար: Կարելի է թե ծրագրեր կազմել և թե առայժմ երազել դրանց մասին, դա օգտակար կլինի ձեզ: Ղեկավարության և գործընկերների հետ ոչ ձևական շփումները ծնունդ կտան հետաքրքիր գաղափարների, իսկ ոմանց համար էլ կարող են ծառայողական սիրավեպի սկիզբ դառնալ:

Առյուծ: Մտախաբկանքներով մի տարվեք, աշխատեք ռեալ գնահատել իրողություններ: Այսօր կարող է թվալ, որ կարևոր գործի հաջողությունը մոտ է, միայն ձեռքդ մեկնիր, բայց իրականում այդպես չէ: Պետք է չարչարվել, և որքան շուտ սկսեք աշխատել, այնքան լավ: Շատ Առյուծներ հակված են գերագնահատելու շրջապատի մարդկանց, նրանց մեջ տեսնելու միայն լավը, ինչպես նաև սևեռվելու ուրիշի թուլությունների վրա:

Ֆինանսների առումով այնքան էլ հասարակ օր չէ: Ստիպված կլինեք հրաժարվել նախապես ծրագրած ժամանցից կամ գնումներից, որպեսզի չմնաք վերջին դրամների հույսին: Օրը հարմար է սովորելու, հետազոտություններ կատարելու, ինչպես նաև մանկավարժական գործունեության համար:

Կույս: Մի վշտացեք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես մտածում էիք: Արգելքները հաղթահարելի են, այսօր ծագող խնդիրների լուծումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Թափանցիկությունը, անկեղծությունը և շրջապատի հանդեպ ոչ ձևական հետաքրքրությունը կօգնեն ձեզ նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, բայց պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դրանք կարող են ինչպես ուրախություն, այնպես էլ խնդիրներ պարգևել:

Օրը հարմար է ակտիվ հանգստի, մաքուր օդում սպորտով զբաղվելու, ճանապարհորդելու համար: Կարևորը` անգործ չնստել, որովհետև ծուլությունը ձեզ համար չէ այսօր: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ ծագել, բայց արդեն կեսօրին հաղթահարած կլինեք դրանք: Կարևորն այն է, որ այդ ամենում չմեղադրեք ձեզ: Խնդիրը ձեր սխալների մեջ չէ, այլ ոչ միանշանակ այն հանգամանքների, որնք կարելի է ծառայեցնել սեփական հետաքրքրություններին: Ստուգեք ստացվող յուրաքանչյուր տեղեկություն, որովհետև այսօր ինչ-որ մեկը, հնարավոր է, կփորձի մոլորեցնել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը նպաստավոր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Ամուսնացած Կշեռքները անպայման պետք է ժամանակ գտնեն իրենց ամուսնու կամ կնոջ հետ առանձնանալու: Նրանց շատ հաճելի ժամանց է սպասվում:

 


Շարունակությունը՝ այստեղ.