RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Աստղագուշակ՝ հունիսի 18-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Մի շարք դժվարություններ կծագեն: Ստիպված կլինեք փոխել որոշ ծրագրեր: Ժամանակ չեք ունենա՝ այլոց կարծիքը հաշվի առնելու, նրանց հետ խորհրդակցելու համար:

Բարեբախտաբար, օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի հաջողությունների հասնելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող ժամանակաշրջան է: Օրը  առավել բարենպաստ է սիրահարված Խոյերի համար:

Ցուլ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ծրագրերում և այժմ հանգիստ, քայլ առ քայլ իրականացնում են դրանք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ, հետաքրքրություններ: Եթե անգամ գործերը շատանան, ժամանակի սղություն չեք զգա: Դրամական միջոցները ճիշտ և խելամիտ կտնօրինեք:

Ընկերական հանդիպումները կուրախացնեն, սիրային ժամանդրությունները չեն հիասթափեցնի: Այսօր բոլորովին այլ մարդ ձևանալու  կարիք չեք ունենա, կլինեք այնպիսին, ինչպիսին որ կաք և հրաշալի տպավորություն կթողնեք շրջապատի վրա:

Երկվորյակ: Այսօր շաբաթվա ամենաբարդ օրերից մեկն է: Առավել զգույշ եղեք, խուսափեք սխալներից, անգամ մանր վրիպումներից: Ուշադրություն պահանջող բոլոր գործերը ցանկալի է հետաձգել: Զերծ մնացեք փաստաթղթեր կազմելուց, ինչպես նաև ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներից:

Եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա մտերիների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան: Բանավեճերում պատրաստ եղեք զիջումների, երեխաների նկատմամբ առավել հանդուրժող եղեք:

Խեցգետին: Այսօր մի շարք հետաքրքիր գործեր են սպասվում: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու համար՝ լավ հնարավորություններ կընձեռնվեն: Կամրապնդեք մասնագիտական դիրքերը, շատերը ձեր խորհրդի կարիքը կունենան: Հրաշալի օր է կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:

Անձանական հարաբերություններում դրական փոփոխություններ են սպասվում: Միայն ձեզնից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը: Կարող եք նոր ռազմավարություն մշակել, ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Առյուծ: Օրվա սկիզբը բարեհաջող կդասավորվի: Կարող եք զբաղվել լուրջ հարցերով, կարևոր որոշումներ կայացնել: Հնարավոր են տեղափոխություններ: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց, ովքեր ձեր կյանքում կարևոր դեր կկատարեն:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է ուշադրություն չգրավել և ստվերում մնալ:Թուլացրեք  գործնական ակտիվությունը, սահմանափակեք շփումները: Կարող եք ապավինել մտերիմների աջակցությանը, իսկ նոր ծանոթներին վստահել չարժե:

Կույս: Բարեհաջող օր է: Հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Հնարավոր է որոշ տարաձայնություններ ծագեն, սակայն դրանք սրտին մոտ չեք ընդունի, ցանկացած իրավիճակում հանգստություն կպահպանեք: Սադրանքների չեք ենթարկվի , ոչ մի դեպքում չեք կորցնի ինքնատիրապետումը: Նշանի շատ ներկայացուցիչներ լուրջ որոշումներ կկայացնեն և հիմնովին կփոխեն իրենց կյանքը:

Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են:Ընկերների հետ շփումները հաճելի են և օգտակար:Հարմար օր է հանգստանալու, զվարճանալու համար: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

Կշեռք: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, սակայն անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Հապճեպ կայացրած որոշումներն առաջին հայացքից ճիշտ են թվում, սակայն հետագայում կհասկանաք, որ բացթողումները շատ են:

Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Անգամ գործնական հարաբերություններում թեթև ֆլիրտ թույլ կտաք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, և դա հիմնականում ձեր շնորհիվ:

 


Շարունակությունը՝ այստեղ.