RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Խոյ: Օրվա առաջին կեսին համառության և վճռականությոն շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել:Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն: Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և ամեն կերպ ցույց տալիս ձեր հանդեպ տածած իրենց հարգանքն ու սերը, ինչն անշուշտ, շատ հաճելի է:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում  անիմաստ գումար կվատնեք, կկնքեք գործարքներ, որոնք երբեք եկամտաբեր չեն լինի: Մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն: Որքան էլ փորձեք լեզու գտնել նրանց հետ,միևնույն է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

Ցուլ: Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի:

Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ:Բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ ունեցաց հայացքները: Այսօր կհասկանաք անգամ նրանց, ում հետ ընդհանուր ոչին չունեք:

Երկվորյակ: Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում:Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից, ոչ ստույգ տեղեկություններ տարածելուց: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել:

Օրը հարմար չէ նոր ծանոթությունների համար: Շրջապատի մարդկաց վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, դուք էլ, ձեր հերթին, կդժվարանաք գնահատել նրանց:Սիրելիի նկատմամբ այսօր առանձնակի ուշադիր եղեք,վերջինս ձեր աջակցության կարիքը շատ ունի:

Խեցգետին: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստեներ: Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է:

Արժե հաշվի առնել այն, որ  այսօր կատարված իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան հաջորդ մի քանի  ամիսների ընթացքում: Հետևաբար, հնարավորինս զերծ մնացեք հապճեպ կայացրած որոշումներից, ձեր յուրաքանչյուր քայլը մի լավ ծանրութեթև արեք:

Առյուծ: Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք:

Ձեր շռայլության պատճառով այսօր կարող են որոշ խնդիրներ ծագել: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խանյողաբար օգտագործել:

Կույս: Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության  հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում: Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել:

Ստեղծված դժվարություններն հաղթահարելու հարցում՝ դիմեք ըներների օգնությանը: Նրանք սիրով կաջակցեն ձեզ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից:

Կշեռք: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, թեև փոքրիկ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կլինեն: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող եք վրիպումներ թույլ տալ:

Հրաշալի օր է ընկերների, կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները  չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն:

Կարիճ:  Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են  բացասաբար  ազդել ձեր ապագայի վրա:Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս՝ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին:

Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել կենտրոնացում պահանջող բոլոր գործերը, քանզի դրանք այսօր շատ ժամանակ կխլեն: Ինքնազգացողությունը կվատանա, կենցաղային խնդիրների ճնշման տակ  ներքին լարվածություն կզգաք: Որքան էլ դժվար լինի, փորձեք  հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու վատ տրամադրությունը:

Աղեղնավոր: Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե: Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Հարմար օր չէ հանդիպումների համար: Վատ տպավորություն թողնելու, անհարմար իրավիճակում հայտնվելու  հավանականությունը մեծ է: Խուսափեք գնումներից: Հագուստի ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

Այծեղջյուր: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը՝ ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան:Որքան էլ տարօրինակ է,բայց  անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի:

Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ:

Ջրհոս: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել, ինչպես նաև, որոշ կադրային փոփոխություններ կատարել: Իսկ շարքային աշխատողներին, կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվել հակառակորդներից, ովքեր ժամանակին  խոչընդոտել են ձեր մտահաղացումների իարականացմանը:

Նպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ, մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Ձկներ: Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել  հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից:

Հետաձգեք բոլոր գնումները և, առհասարակ, հեռու մնացեք այնպիսի վայրերից, որտեղ կարելի էգումար վատնել: Ֆինանսական հարցերում այսօր այնքան էլ հաջողակ չեք: Հրաժարվեք խոհարարական փորձերից, սահմանափակվեք պարզ ուտեստներով: