RSS բաժանորդագրություն 

Загрузка...


 

Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են  բոլոր կողմնակի գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին:

Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը:

Ցուլ: Փորձեք արդյունավետ օգտագործել, օրվա առաջին կեսը:Այդ ժամանակահատվածը շատ հարմարէ մասնագիտական, նաև անձնական որոշ նպատակների հասնելու համար: Կարող եք խախտել ընդունված նորմերը, վարվել այնպես,ինչպես ներքին ձայնն է թելադրում: Ձեր այս վարքագիծը, եթե անգամ հանդիմանության արժանանան, միևնույն է՝ լուրջ խնդիրներ չեն ծագի:

Օրվա երկրորդ կեսը ճիշտ է նվիրել հանգստին: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը կնվազի, մեկուսանալու ցանկություն կունենաք: Խուսափեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելուց:

Երկվորյակ: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են :Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով, հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ:

Երեկոյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք առաջին հայացքից կարող են անհաղթահարելի թվալ: Սակայն ժամանակից շուտ հանձնվել չարժե:Շատ շուտով կհասկանաք, որ դրանց լուծման համար անհավանական ջանքեր գործադրելու կարիք չկա, բավական է մի փոքր խորամանկություն դրսևորել և ամեն բան կստացվի:

Խեցգետին: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն, վերջերս ձեռնարկած, գործերի հանդեպ հետաքրքրությունը:Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները  կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա:

Երեկոյան գործնական ակտիվությունը կնկատվի: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է՝ միևնույն կոմերցիոն շահերը հետապնդող մարդկանց հետ հանդիպելու համար:Կարող եք քննարկել համագործակցության պայմանները, համատեղ ծրագրեր կազմել:

Առյուծ: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիտ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն:

Կույս: Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ  տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում:Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Կշեռք: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:

Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Կշեռքները կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

 


Շարունակությունը՝ այստեղ.