RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Էսօր «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունով իմ մոտ համենայն դեպս հերքվեց ոստիկանին սպանելու իրենց մեղավորության փաստը:

Թե էս քանի օրերի, թե դրանից առաջ բոլորս էլ գիտենք ոստիկանությունն ինչպիսի ապատեղեկատվություն է տարածում, ամբողջովին խեղաթյուրված, ստոր ու անմարդկային: Ու բոլորս էլ հասկանում ենք, որ ոստիկանը զոհվելա/մահացել ա ոչ ՊՊԾ գունդն ազատագրած տղերքի կողմից: 
     Բայց էսօրվա ոստիկանության ներկայացրած լուսանկարներով «փաստերը» ստորության սահմաններն էլ անցան: Լուսանկարներում նշված էր մեքենայի գտնվելու վայրը, փամփուշտի հետագիծը, կրակելու իբր թե վայրը, և իբր թե դիպուկահարն, ով սպանել է ոստիկանին: 
     Փաստորեն ոստիկանության ընդհանրապես պետքն էլ չի եղել, որ իրենց կոլեգային, իրենց հետ ծառայողին սպանում են ու խելոք, իրանց համար նկարել են դիպուկահարին...ով լուսանկարում էլ երևում է, որ ուղղակի կողքերն է նայում...
     Ինչպիսի ապատեղեկատվության չարաշահում, երբ լուսանկարում չկա այնպիսի պահ, երբ դիպուկահարը նայի օպտիկական նշանառման անցքից, երբ չկա կրակոցի պահը... Նույնիսկ դիպուկահարի լուսանկարն է կասկածելի սարքած... 
     Երեկվանից էլ համացանցում նման ֆոտո էր տարածվում, որտեղ զոհված ոստիկանի բարեկամը ներկայացնում է, թե ինչ պետք է կատարվեր... Բոլորիս էլ պարզ է ու հասկանալի... Ինչ եղավ, ոնց եղավ, ով արեց...


     Եվս մեկ երիտասարդ մարդ, ով զոհվեց ոստիկանության և իշխանության դավադիր գորոծողությունների հետևանքով... «Սասնա Ծռեր»-ը սպանող լինեին, կսպանեին գնդում գտնվող ոստիկաններին, գենեիալին ու գնդապետին: Սա ևս հաշվի առեք...

 

Եթե դուք ուզում եք, որ ձեզ էշի տեղ դնեն, հավատացեք ոստիկանության տարածած բոլոր հայտարարարություններին...

Հ.Գ. ոստիկանությունում ազգական ունեցողներ, որքան եք թույլ տալու, որ ձեր ազգականներին ապօրինաբար հրամանաններ կատարել տան, որ ձեր ընտանիքի անդամներին սպանեն ու իրենց համար դիվիդենտներ քաղեն...