RSS բաժանորդագրություն 

Загрузка...


Բոլորս էլ գիտենք ամենուր տեղի ունեցող մայիս-դեկտեմբեր ամուսնությունների մասին, բայց երբեք չենք լսել, թե ինչ է տեղի ունենում ամուսնական գիշերը: Ինչևէ:

Իրականում դուք չեք կարող հետաքրքրվել, թե ինչպես է անցնում զույգի ամուսնական գիշերը, այպես չէ՞: Եվ ի վերջո այժմ խոսքը տարեց մարդու մասին է, ով հազիվ թե կհիշի՝ ինչպես զբաղվել սեքսով:

Ամուսնու ծեր լինելու պատճառով երիտասարդ հարսնացուն որոշել էր սկզբում առանձին ննջարանում գիշերել՝ չցանկանալով ամուսնուն հասցնել սրտի կաթվածի:

Հարսանիքի ավարտից հետո հարսնացուն պատրաստվում էր անկողին մտնել, երբ լսեց դռան թակոց: Դա իր 80-ամյա ամուսինն էր, ով պատրաստ էր ինչ-ինչ գործողությունների դիմել :

Ամեն ինչ հիանալի ստացվեց: Նրանք զբաղվեցին սիրով, որից հետո ամուսինը գնաց քնելու:

Մի քանի րոպե անց ևս լսվեցին դռան թակոցներ: Միանշանակ, նրա ամուսինն էր, ով պատրաստ էր անցնել հաջորդ փուլին: Չնայած որ հարսնացուն ապշած էր, բայց, ի վերջո իր ամուսինն էր: Ամեն ինչ կրկին հիանալի էր:

Հարսնացուն արդեն իսկապես քնել էր ուզում, երբ երրորդ անգամ լսվեցին դռան թակոցները: Կրկին իր ամուսինն էր՝ նույնքան պատրաստ, որքան նախորդ անգամները:

Երբ ամուսինը պատրաստվում էր հեռանալ ննջարանից, երիտասարդ հարսնացուն ասաց նրան.

–Սիրելիս, սա ապշեցուցիչ է: Ես եղել եմ շատ երիտասարդների հետ, ովքեր մեկ անգամից ավել ի վիճակի չեն եղել ոչնչի, էլ չասած երեք անգամ:

Ամուսինը նայեց նրա դեմքին և փոքր-ինչ անակնկալի գալով՝ հարցրեց.

Դու ի նկատի ունես, որ ես արդեն եղե՞լ եմ այստեղ: