RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Բազմազան սեքս-փաստեր, որոնք պարտավոր է իմանալ սեռահասուն մարդը

1.     Արու մկները որոշում են կայացնում, թե արդյո՞ք տվյալ էգը կարող է դառնալ իրենց զուգընկերուհին ընդամենը 1 վայրկյանում։ Մարդկանց մոտ ամեն ինչ ավելի երկար է տևում. մեզ 2-3 վայրկյան է պետք, որպեսզի մեզ ընդառաջ եկող կնոջ մեջ տեսնենք գրավիչ սեքսուալ օբյեկտ։

2.     Ինչ վերաբերում է կանանց, ապա այստեղ շատ ավելի բարդ է. նրանցից պահանջվում է մոտ 8 վայրկյան՝ արուի մեջ պոտենցիալ զուգընկեր տեսնելու համար։ Ի դեպ, սրանք գիտափորձով հաստատված թվեր են։ 70-ականների վերջում, Հարվարդի համալսարանում կանանց ու տղամարդկանց ցույց էին տալիս տարբեր մարդկանց պատկերներ ու նրանք պետք է կոճակը սեղմեին, եթե գտնում էին, որ ցուցադրվող կերպարը պիտանի է սեքսի համար։ Հենց այդ փորձի արդյունքում էլ ապացուցվեց, կանանցից մոտ երեք անգամ ավելի շատ ժամանակ է պահանջվում՝ նման եզրահանգում անելու համար, քան տղամարդկանցից։

3.     Միջին վիճակագրական կինը համարում է, որ նախնական գուրգուրանքները պետք է զբաղեցնեն ընդհանուր պրոցեսի առնվազն երրորդ մասը։ Սակայն այս ցուցանիշը խիստ տարբերվում է ըստ երկրների։ Օրինակ՝ ճապոնացիները նախաբանի համար հատկացնում են ընդհանուր տևողության 40 տոկոսը, մինչդեռ բրազիլուհիները պատրաստ չեն 15 տոկոսից ավելի հատկացնել։

4.     Հեշտոցի միջին երկարությունը 14 սանտիմետր է, ընդ որում, բարձր զգայունակություն կա
միայն առաջին 5 սանտիմետրանոց հատվածում։ Այնպես որ՝  կարևոր է ոչ այնքան անդամի երկարությունը, որքան դրա հաստությունը։

5.     Նյարդային ռեցեպտորները արձագանքում են շատ ավելի բուռն, եթե հպումներն անսպասելի ու չկարգավորվող են։ Ուստի կանայք նախապատվություն են տալիս այն տղամարդկանց, ովքեր անսպասելի են անկողնում ու միապաղաղ ռիթմ չեն պահում։

6.     Իսկ ինչ վերաբերում է սեռական ակտի վերջնամասին, ապա պետք չէ արկածախնդրության դիմել ու պահպանել ինչպես ռիթմը, այնպես էլ ներթափանցման խորությունը, որովհետև ցանկացած փոփոխություն կսառեցնի զուգընկերուհուն՝ խանգարելով նրան կենտրոնանալ։

7.     Կլիտորի երկարությունը 5-7 սմ է ու այն «իրազեկ» է ցանկացած իրադարձության, որ կատարվում է իր շուրջ, ինչը կատարվոմ է շնորհիվ դեպի դրան տանող խիտ նյարդային հանգույցների։

8.     Բնությունը սիրում է կրկնօրինակել։ Բնության մեջ գրեթե բոլոր կենդանիներն ունեն երկու աչք, երկու ականջ, զույգ թվով վերջույթներ և այլն։ Իսկ կանանց մոտ կա նաև երկու տեսակի հեշտանք՝ կլիտորային ու վագինալ։

9.     Զգացողությունները կլիտորային ու վագինալ հեշտանքների ժամանակ տարբեր են։ Ընդհանուր առմամբ՝ դրանց գամման նման է, բայց դետալները տարբեր են։

10.     Կլիտորային հեշտանքն առաջանում է կլիտորի արտաքին ստիմուլյացիայից ու շատ նման է տղամարդկանց հեշտանքին՝ գործողության մեխանիզմով։ Այն սկսվում թեթև, աճում է աստիճանաբար ու եզրահանգվում է բուռն՝ 5-8 վայրկյան տևողությամբ կուլմինացիայով։ Ինչից հետո գրգռվածությունն անմիջապես նվազում է, սակայն ի տարբերություն տղամարդկանց, կանայք կարող են գրեթե միանգամից գրգռվել ու մի քանի րոպեից նորից պատրաստ լինել սեռական ակտի։

11.     Վագինալ օրգազմն առաջանում է կլիտորի ու դրա հարակից ներքին գոտիների ստիմուլյացիայից։ Այն չունի ոչ մի վառ կուլմինացիոն ձևեր ու կարող է լինել բավականին երկարատև (10 վայրկյանից մինչև կես ժամ): Ընդ որում, այս օրգազմները կարող են հաջորդել միմյանց գրեթե անդադար։ Թե ինչու են կանայք՝ ունենալով նման բոնուս, անիմաստ վատնում ժամանակը շոփինգի պես հիմարությունների վրա՝ փոխանակ ամբողջ օրը սեքսով զբաղվելը, հայտնի է միայն իրենց՝ կանանց։

12.     Տղամարդը միջինում միանգամից 100 միլիոն սպերմատոզոիդ է արտանետում մեկ սերմնաժայթքման ժամանակ։

13.     Եթե յուրաքանչյուր սպերմատոզոիդը բերեր հղիության, ապա մեկ տղամարդը կարող էր 70 անգամ օրգազմ ապրելով երկրի ներկայիս բնակչության չափ երեխա ունենալ։

14.     Ամենատարածված սեքսի դիրքը՝ միսիոներականն է։  Աշխարհում ամեն երրորդ սեռական ակտում այն անպայմանորեն ներկա է լինում։ Երկորդ տեղում «դոգգի սթայլն» է, իսկ երրորդ տեղում՝ «կողքի վրա»։

15.     Սպերմատոզոիդները շարունակում են ողջ մնալ կնոջ մարմնում 100 ժամվա ընթացքում, եթե իհարկե կինը հակաբեղմնավորիչ միջոցներից չի օգտվում։

16.     Սրա պատճառով, տարբեր ձվանի երկվորյակները կարող են միանգամայն տարբեր հայրեր ունենալ։

17.     Սպերմատոզոիդները ունակ են խմբեր կազմավորել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք գերադասում են շարժվել խմբերով ու հետևում են առաջ ընկած շտապողական սպերմատոզոիդներին։

18.     Սերմնաժայթքումը կարելի է հետաձգել, եթե աճուկները թեթևակի ներքև ու հետ քաշել:

19.     Եվ հակառակը՝ կարելի է արագացնել սերմնաժայթքումը՝ ափով աճուկները սեղմելով դեպի վերև:

20.     Համաձայն Ստենֆորդյան համալսարանի մասնագետների հետազոտությունների, կանանց ամենագրգռող հոտերը՝ թարմ վարունգի, շոկոլադի և վանիլի հոտերն են:

21.     G կետը գոյություն ունի: Այն նյարդային հանգույցների կուտակում է, որը գտնվում է հեշտոցի մոտավորապես կենտրոնում: Դրա ուղղորդված ստիմուլյացիան ուժեղ գրգռող խուտուտ է առաջացնում, ինչը դուր է գալիս որոշ կանանց, իսկ որոշ կանանց էլ դուր չի գալիս:

22.     Բացի G կետից, գոյություն ունի նաև K կետ: Այն իրենից ներկայացնում է կլիտորի աջ և ձախ կողմերում առկա չնչին խտացումներ՝ սեքսուալ գրգռվածության համար պատասխանատու կենտրոններ:

23.     Գոյություն ունի նաև C կետ, որը շատ օգտակար, բայց դժվար գտնվող է: Այն գտնվում է հեշտոցի հենց կենտրոնում ու շարունակական և ռիթմիկ ճնշման դեպքում բերում է հեշտոցի մկանների կծկման ու, որպես հետևանք՝ հեշտանքի:

24.     Կանանց մոր սեքսուալ ձգողականության համար պատասխանատու անդրոգեն հորմոնների կենտրոնացման պիկը լինում է մենստրուացիայից հետո 9-14-րդ օրերին:

25.     Թե՛ վիագրան, թե՛ սիալեքսը կարելի է ընդունել նախանշված սեքսից ոչ ավելի վաղ, քան մեկ ժամ առաջ, իսկ եթե դու նաև սնվել ես այդ ընթացքում, ապա ավելացրու ևս 40 րոպե:

26.     Ռեզուս մակակաների էգերը սեքսի ժամանակ գոռում են ավելի բարձր, եթե իրենց զուգընկերները բարձր հիերարխիկ դիրք են զբաղեցնում: Այդ կերպ, նրանք բարձրացնում են իրենց վարկանիշը՝ խմբում։

27.     Կոշիկներ փորձելը գրգռում է կանանց։ Նախ՝ շոփինգ, հետո էլ դա մերսում է ոտքերը, որը շատ էրոտիկ ազդեցություն է ունենում կանանց վրա։

28.     Որքան ավելի նուրբ են քո հպումները, այնքան ավելի շատ է դրանք զգալու կինը։ Ըստ էության, նախնական գուրգուրանքների ժամանակ պարտադիր էլ չէ հպվել մաշկին, այլ պարզապես կարելի է մատն անցկացնել դրա մակերևույթից միլիմետրերի վրա՝ այդ կերպ հաղորդակցվելով ոչ միայն մաշկի մակերևույթի վրա տեղակայված ռեցեպտորների, այլև միկրոսկոպիկ մազիկների հետ, որոնք ալեհավաքի դեր են կատարում։

29.     Կանացի կուրծքը շատ ակտիվ է արձագանքում տաքին ու սառին։ Որքան ավելի տաք է սենյակը, այնքան ավելի փափուկ է կուրծքը և այնքան ավելի մեծ են պտուկները։

30.     Եթե անգամ ցուրտ է, կնոջ կուրծքը կարող է մեծանալ 25 տոկոսով՝ գրգռվածության հաշվին ավելացող արյան ներհոսքի պատճառով։

31.     Միջին վիճակագրական սեռական ակտը տևում է 3.5 րոպե։ Միջին վիճաագրական կնոջից պահանջվում է 15-25 րոպե՝ հեշտանքի հասնելու համար։

32.     Կանանց 20 տոկոսի մոտ կուսաթաղանթը չի պատռվում առաջին սեռական ակտի ժամանակ։ Դա ունի 3 հիմնական պատճառ. կամ կինն ի ծնե զուրկ է կուսաթաղանթից, կամ այն ի սկզբանե խոշոր անցք ունի, կամ էլ այն բարձր էլաստիկություն ունի։ Երկրորդ և երրորդ դեպքերում վերջնական պատռումը տեղի է ունենում միայն առաջին ծննդաբերության ժամանակ։

33.     Եվրոպացի և ամերիկացի կանանց միայն մեկ քառորդն է ցանկանում է ողջ կյանքի ընթացքում նույն զուգընկերջն ունենալ, իսկ մնացածը ցանկանում են փորձել, փորձարկել ու երևակայել:

34.     Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է: Միայն տղամարդկանց 7 տոկոսն է բացարձակ մոնոգամ, սակայն արդարության համար պետք է նշել, որ տղամարդկանց 25 տոկոսը համարում է, որ բացառման եղանակով կարելի է գտնել այն ՄԻակին, ում հետ անդվաճան պետք է ապրել մինչև ծերություն:

35.     Ամեն երկու գեյին բաժին է ընկնում մեկ լեսբուհի:

36.     Ամենաուժեղ էրեկցիան լինում է սեռական ակտից անմիջապես առաջ, իսկ դրա սկսվելուց անմիջապես հետո արյան հոսքը նվազում է, ու մնում է նախնական էրեկցիայի 70-80 տոկոսը:

37.     Դա ոչ միայն նորմալ է, այլև շատ ճիշտ, որովհետև խիստ ձգված անդամը տհաճություն կարող է առաջացնել կնոջ մոտ, քանի որ այդ վիճակում զրկվում է ճկունությունից:

38.     Ամեն 20-րդ կնոջ մոտ մերթընդմերթ վագինիզմի նոպաներ են լինում: Այդպես է կոչվում հեշտոցի մկանների սպազմային կծկումը, որոնք սեղմում են անդամն ու ցավ պատճառում երկու զուգընկերներին էլ: Իրավիճակի լավագույն լուծումը թուլանալն է, ընդ որում՝ երկու զուգընկերներին էլ: Պետք չէ փորձել դուրս պոկվել մամլակի միջից, այլ շեղվել ու փորձել զրուցել ինչ որ բանի մասին: Գրգռվածության անցնելով սպազմերն էլ են թուլանում:

39.     Աճուկների ջերմաստիճանը հենց այնպես չէ, որ երկու աստիճանով ցածր է մնացած մարմնի ջերմաստիճանից, որովհետև եթե այնտեղ ավելի տաք լիներ, սպերմատոզոիդները չեին հասցնի կազմավորվել:

40.     Գրգռման հիմնական կետը բոլոր մարդկանց մոտ գտնվում է ուղեղում: Այդ իսկ պատճառով, որոշ կանայք կարող են հեշտանք ապրել անգամ լավ համբույրից: Որոշ տղամարդիկ էլ... 15 տարեկանում...