RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Հայտնի է, որ քաղցկեղն ամենամահացու հիվանդություններից մեկն է: Գիտնականները մշտապես փնտրում են նոր դեղորայք, որն, ի վերջո, կբուժի այս հիվանդությունը:

Թույլ տվեք ներկայացնել այս հիանալի խոտաբույսը, որը կարող է 98 տոկով սպանել քաղցկեղածին բջիջները` ընդամենը 16 ժամվա ընթացքում:

Ըստ ուսումնասիրությունների, որոնք հրապարակվել են "Life Science" ամսագրում, արտեմիսինինը, որը ստանում են "քաղցր օշինդր" կամ "արտեմիսիա աննուա" խոտաբույսից, ինչը բառացի նշանակում է "քաղցր օշինդր", կարող է սպանել կրծքագեղձի քաղցկեղածին բջիջների 98 տոկոսը` ընդամենը 16 ժամվա ընթացքում:

Եթե դուք օգտագործեք այդ խոտաբույսը ինքն իրեն` այն կարող է հանգեցնել քաղցկեղածին բջիջների միայն 28 տոկոսով նվազմանը, սակայն երկաթի համակցությամբ օգտագործման դեպքում, "արտեմիսիա աննուա"-ն քաղցկեղածին բջիջները սպանում է ամբողջությամբ:

Ուսումնասիրության ընթացքում երկաթը ավելացվել է այս խոտաբույսին: Արտեմիսինինը ընտրողաբար հարձակվել է "վատ" բջիջների վրա, մինչդեռ "լավ" բջիջները մնացել են անձեռնմխելի:

Երկաթը շրջապատում է քաղցկեղածին բջիջները հատուկ ընկալիչների միջոցով, որը օգնում է բջջային բաժանմանը: Նորմալ բջիջները հավանաբար նույնպես ունեն այս ընկալիչները, սակայն քաղցկեղածին բջիջները ունեն ավելի մեծ քանակությամբ և հետևաբար կարող են թիրախ հանդիսանալ երկաթի և արտեմիսինինի համակցության համար:

Գիտականորեն ապացուցված է, որ արտեմիսինինը կարող է արդյունավետ կերպով բուժել այս հիվանդությունը երկաթի առկայության դեպքում: Քաղցկեղածին բջիջները ենթարկվում են ապոպտոզի (ապոպտոզ (հին հուն․՝ ἀπόπτωσις - տերևաթափ), բջջի կենսաբանորեն ծրագրավորված մահ (ԲԾՄ), որի արդյունքում բջիջը բաժանվում է պլազմատիկ թաղանթով սահմանափակված առանձին մարմնիկների) կամ ինքնաոչնչացման:

Խորհուրդ է տրվում առանց բժշկի խորհրդի չզբաղվել ինքնաբուժությամբ:

Նյութի աղբյուրը` այստեղ: