RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Քրքումը հնդկական և չինական բժշկության անփոխարինելի մասնիկն է: Այս բուժիչ բույսը օգնում է ազատվել մի շարք հիվանդություններից, այդ թվում նաև օգնում է պայքերել Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի դեմ: Բացի դա, քրքումը պրոֆիլակտիկ միջոց է թոքերի, լյարդի և աղիների հիվանդության դեմ:

 


Այս հրաշագործ դեղին արմատներն ընդունելը ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ է: Blog.1in.am-ը ձեզ է ներկայացնում երկու բաղադրատոմսեր, որոնք շատ ժամանակ չեն խլի և դրական արդյունք կունենան:

Քրքումով կաթ

 

Տաք կաթ և մեղր՝ տիպիկ դեղամիջոց մրսածության դեմ: Սակայն առավել արդյունավետ է քրքումով կաթը, որն այդքան էլ հայտնի չէ մեր մայրցամաքի եվրապական հատվածում: Հնդկաստանում դա ավանդական ըմպելիք է համարվում: Կաթ-կարրին ջերմացնում է մարմինը ներսից՝ օգնելով ազատվել մրսածությունից:

Բաղադրիչներ

  • Հենց պատրաստի կարրի համեմունք կամ քրքումի աղացած արմատներ – 1 թեյի գդալ
  • Կաթ – 200 մլ
  • Շաքարավազ և դարչին ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Տաքացրեք կաթը, սակայն մի հասցրեք եռման աստիճանի: Վերցնելով կրակից՝ ավելացրեք մեկ թեյի գդալ քրքում: Խառնեք՝ մինչև դեղին փոշին ամբողջությամբ լուծվի կաթի մեջ: Վերջում ավելացրեք շաքարավազ և դարչին, ըստ ճաշակի: Վայելեք:

Կիտրոնով և քրքումով ըմպելիք

 

Այս վիտամիններով լի կոկտեյլը՝ կիտրոնով և քրքումով, կամրացնի ձեր դիմադրողականությունը և կօգնի ձեմեռն անցկացնել առանց մրսածության: Ի դեպ, երեխաներին այն նույնպես շատ է դուր գալիս: Առավել արդյունավետ լինելու համար այս ըմպելիքի մեջ նաև կոճապղպեղ են ավելացնում, որը օգնում է ազատվել սրտխառնոցից և գլխացավից:

Բաղադրիչներ

  • Թարմ քամած կիտրոնի հյութ
  • Կես կամ մեկ քարորդ թեյի գդալ քրքում (ըստ ճաշակի)
  • Կոճապղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մաքրեք կոճապղպեղը և դրեք բաժակի մեջ: Վրան եռման ջուր ավելացրեք, մոտավորապես ¾ չափաբաժնով: Թողեք ջուրը սառչի. Շատ տաք ջրի մեջ կիտրոնի օգտակար հատկությունները վերանում են: Սառչելուց հետո ըմպելիքի մեջ ավելացրեք կիտրոնի հյութը և քրքումի փոշին: Լավ խառնեք: Ցանկության դեպքում կարելի է նաև շաքարավազ ավելացնել: