RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Խոյ: Հարմար օր է համարձակ և ստեղծագործական ծրագրերի իրականացման համար: Ձեր գաղափարները կարող են ոմանց տարօրինակ թվալ, բայց դուք նույնիսկ չեք էլ կասկածում, որ դրանք իրոք լավն են, և դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Ընկերների հետ հանդիպումները լավ են անցնում, անբռնազբոսիկ զրույցներում կարող եք քննարկել այն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում են: Դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

 

Բարձր հասարակության միջոցառումների հաճախելուց կմնան ամենահաճելի հիշողություններ, ստիպված չեք լինի մեծ ջանք թափել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար` բավական է միայն ցանկանաք: Կարող եք գնել կամ սեփական ձեռքերով պատրաստել ոչ սովորական իրեր, օրինակ` ակսեսուարներ:

 

Ցուլ: Խորհուրդ է տրվեում օրվա սկզբում հանդես բերել զգուշավորություն` առաջին հերթին այն գործերում, որոնք առնչվում են ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Հնարավոր է` թույլ տաք սխալ, որը վնասի ձեր հեղինակությանը և հիշվի երկար:

 

Օրվա մնացած մասը բարենպաստ է: Աշխատանքում հաջողությունների եք հասնում, որովհետև կենտրոնացած եք հատկապես այն գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում և ոչ ոքի թույլ չեք տալիս ձեզ կտրել գործից: Անձնական խնդիրների լուծման հարցում ձեզ օգնում է նախազգացողությունը, ինչի շնորհիվ դուք լավ եք հասկանում մտերիմ մարդկանց ապրումները:

 

Երկվորյակներ: Օրվա առաջին կեսին, հնարավոր է, իրենց զգացնել տան ավելի վաղ ծագած խնդիրները, գործ ունենաք մարդկանց հետ, որոնցից նախընտրում եք հեռու մնալ: Գործընկերների հետ տարաձայնություններ կծագեն, չի բացառվում՝ փողի շուրջ. ֆինանսական խնդիրների լուծման ձեր առաջարկները նրանց տարօրինակ կարող են թվալ:

 

Օրվա երկրորդ մասում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Կնախանշվեն դեպի լավը փոփոխություններ ձեր կյանքի կարևոր ոլորտներից որևէ մեկում: Հավանական են նոր ծանոթություններ կամ հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ:

 

Խեցգետին: Օրվա առաջին կեսը բարենպաստ չէ շփումների համար, այդ ժամերին, ավելի լավ է, կարևեր հարցեր չքննարկեք: Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ ծագել, հնարավոր է` ձեզ պատասխանատվության ենթարկեն ուրիշի թույլ տված սխալների համար: Սեփական հետաքրքրությունները պաշտպանեք շատ զգույշ, խուսափեք կտրուկ արտահայտություններից, որոնք կարող են վեճի պատճառ դառնալ:

 

Օրվա երկրորդ հատվածը հարմար է մեծ կենտրոնացում և ուշադրություն պահանջող գործերի համար: Կարելի է զբաղվել հաշվարկներով, բիզնես-ծրագրեր կազմելով, փաստաթղթերի ձևակերպմամբ: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի կլինեն, եթե ըմբռնումով մոտենաք նրանց թուլություններին:

 

Առյուծ: Օրվա առաջին մասը հաջող է դասավորվում: Այդ ժամերին հավանական են նոր ծանոթություններ և հանդիպումներ ձեզ համար հաճելի և հետաքրքիր մարդկանց հետ: Իրավիճակը բարեհաճ կլինի նաև գործնական ոլորտում, կհաջողվի լուծել մասնագիտական կարևորության որոշ խնդիրներ: Չարժե խոշոր գնումներ (բացառությամբ նախապես ծրագրավորվածների) և լուրջ ներդրումներ կատարել:

 

Օրվա երկրորդ կեսին կարող են ընտանեկան տարաձայնություններ և խնդիրներ ծագել: Աշխատեք լինել համբերատար և զուսպ: Առյուծ-ծնողների համար հեշտ չի լինի լեզու գտնել երեխաների հետ:

 

Կույս: Բարեհաճ օր է: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ է, ի զորու եք հաղթահարել մեծ դժվարություններ: Մասնագիտական խնդիրները, որոնք շրջապատողներին անլուծելի են թվում, դուք արագ հաղթահարում եք, կարող լինել են դրամական մուտքեր, հնարավորություն կունենաք գնել իր, որը վաղուց երազել եք ունենալ:

 

Կենսասիրության աստիճանը բարձր է, չեք դժգոհի էներգիայի պակասից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար, բարեկամների ընկերակցությամբ ակտիվ հանգիստը միայն հաճելի տպավորություններ կպարգևի: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ մի մարդու հետ, ում հետ ավելի վաղ կապված եք եղել ընդհանուր հետաքրքրություններով միայն:

 

Կշեռք: Հաջող օր է: Սկզբում կարող են լինել փոքրիկ թյուրիմացություններ, բայց հետո ամեն ինչ հարթ կընթանա: Ձեռնարկեք գործեր, որոնք երկար ժամանակ չեք կարողացել անել, շփվեք նրանց հետ, որոնց մոտենալ նախկինում չեք համարձակվել: Ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես պետք է:

 

Օրը հարմար է նոր պաշտոն ստանձնելու, աշխատանքը փոխելու համար: Աշխատավայրում գերիշխող են լավ հարաբերությունները, հեշտությամբ լեզու եք գտնում գործընկերների հետ: Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ լավ է դասավորվում, իրադարձությունների զարգացմամբ բավարաված եք թե դուք և թե ձեր մտերիմները:

 

Կարիճ: Խիստ անբարենպաստ օր է առևտրային գործունեության համար, հատկապես եթե դրանով զբաղվում եք ժամանակ առ ժամանակ: Խաբեբաների հետ գործ ունենալու ռիսկը մեծ է, կարող եք կնքել գործարքներ, որնք միայն վնաս կբերեն ձեզ: Աշխատանքը փոխելու հետ կապված քննարկումները, գործատուների և գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն: Ձեզ համար դժվար կլինի նրանց վրա լավ տպավորություն գործելը:

 

Մնացած հարցերում օրը հաջող է դասավորվում: Կարող եք ձեռնարկել նոր նախագծերի և գործերի, որոնք ծրագրել եք կատարել ինքնուրույն: Լավ գաղափարների պակաս չկա, շրջապատող մարդկանց կկարողանաք հաճելիորեն զարմացնել ոչ մեկ անգամ:

 

Աղեղնավոր: Ամեն ինչ լավ է ընթանում, իսկ եթե ինչ-որ բանի պակաս էլ զգացվում է, ապա դրանք վառ իրադարձություններն նոր տպավորություններն են: Բայց ամեն ինչ ձեզնից է կախված: Օրը հարմար է անելու այն, ինչ նախապես չեք համարձակվել անել, զբաղվել այն ամենով, ինչի մասին միայն թաքուն երազել եք: Կարող եք ժամադրություն նշանակել ձեզ համար հաճելի մարդուն, խոստովանել ձեր զգացմունքները.  նրա ռեակցիան կգերազանցի բոլոր սպասելիքները:

 

Երեկոն հարմար է ուսումնառության համար: Ցանկացած ինֆորմացիա և նորություն, որ կիմանաք, շատ շուտով ձեզ պետք կգա: Եթե ունեք շրջապատից թաքցրած տաղանդներ, աշխատեք դրանց համար գործածություն գտնել, դա թեզ ամենայն հավանականությամբ կհաջողվի:

 

Այծեղջյուր: Կհասնեք այն ամենին, ինչի մտադրվել եք, նույնիսկ կհաջողվի անել ավելին: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք կենտրոնանալ կարևորագույն հարցերի վրա, մնացած ամեն ինչ թողնելով կամ հանձնարարելով ուրիշներին: Կարող եք ռազմավարություն մշակել, ծրագրեր կազմել, կողմնակիցների հետ բանակցություններ վարել: Արտաքին քաղաքականությամբ, քաղաքականությամբ և հասարակական գործունեությամբ զբաղվող Այծեղջյուրները մեծ հաջողությունների կհասնեն:

 

Կառաջանան նոր հետաքրքրություններ, սրընթաց կաճի ծանոթությունների շրջանակը: Հարկ չի լինի հատուկ ջանք գործադրել շփումների համար: Մարդիկ իրենք կձգտեն դեպի ձեզ:

 

Ջրհոս: Բոլոր խնդիրներից խուսափել չի հաջողվի, փոխարենը` կկարողանաք նշանակություն չտալ մանրուքներին և տրամադրությունը չգցել: Նույնիսկ եթե սխալներ թույլ տաք, մի վշտացեք, որովհետև դրանք շտկելը հեշտ կլինի: Հաջող են ընթանում գործնական բանակցությունները, ձեր հաստատակամության շնորհիվ կհասնեք շահեկան պայմանավորվածությունների և համագործակցության, առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ձեզ լավ վաստակել:

 

Թեև օրվա ընթացքում գործընկերները կշեղեն ձեր ուշադրությունը, իսկ ղեկավարությունը կասկածելի հանձնարարություններ կտա, այնուամենայնիվ, աշխատանքում կլինեք հաջողակ: Մտերիմների հետ ժամանցը հաճելի պահեր կպարգևի հատկապես նրանց, ովքեր կնախընտրեն զբոսանքները:

 

Ձկներ: Չնախատեսված ծախսերի հավանականությունը մեծ է: Դրանք կարող են շատ նկատելի չափերի լինել: Մի շտապեք բաժանվել փողերից. դուք շանս ունեք կրճատելու ծախսերը: Կարելի է քննարկել աշխատավարձի և մասնագիտական առաջընթացի հետ կապված հարցեր. խելացի ինքնագովազդը կանի իր գործը:

 

Չարժե մինչև վերջ բացվել գործընկերների հետ զրույցներում: Գաղտնիքների չմտածված բացահայտումները կարող են բամբասանքների պատճառ դառնալ: Բայց մտերիմների հետ եղեք անկեղծ, մի ձգտեք նրանցից թաքցնել կարևոր կամ ոչ այնքան կարևոր բաներ: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, իսկ նրանց հետ ձեր հարաբերությունները կարող է փչացնել երկար ժամանակով: