RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Վանաձորում նկարահանել են հայտնի անձի «ոչ բնական ճանապարհով սեռական ակտը»՝ 600 դոլար շորթելու համար
 
 
loading...

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Էմմա Շ.-ի և Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը: 



 

Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Հայկը կազմակերպել ու իր
ծանոթուհի Էմմայի միջոցով շորթում է կատարել հանրությանը հեռուստաեթերից ծանոթ անձից: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Էմման Հայկին տեղեկացրել է, որ իրենց ընդհանուր ծանոթ X- ը «ոչ բնական եղանակով սեռական հարաբերություններ ունենալու հակում ունի…

Հայկը Էմմային հրահանգել է X-ի հետ ունենալ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն, տեսանկարահանել, այդ նյութը հրապարակելու սպառնալիքով X-ից գումար պահանջել և տալ իրեն»:

 Էմման Հայկի հրահանգը կատարել է հետևյալ կերպ. նա «բջջային հեռախոսով տեսագրել է իր ընկերուհի ոմն Ալլայի և X-ի սեռական ակտը, այնուհետև զանգահարել է X-ին ու պահանջել է 600 դոլար՝ սպառնալով՝ չվճարելու դեպքում տեսագրությունը տարածել…»:

Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել շորթում կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով: Էմմա Շ.-ին մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Երկու ամբաստանյալների նկատմամբ էլ կիրառված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-18)
Դիտումներ: 40 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0