RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Վանաձորցի տղամարդն Ալլայի կրծկալի միջից 40 հազար է գտել և մոռացել սիրով զբաղվելու պայմանավորվածության մասին
 
 
loading...

 

34-ամյա Էդգարին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել կողոպուտի և տուժողին ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Գործի նախաքննության ընթացքում տուժողին ծեծի ենթարկելու մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալի ու տուժողի հաշտության հիմքով:

Գործը դատարան է ուղարկվել միայն կողոպուտի մեղադրանքով, որի դեպքում ևս տուժողը նույն անձն էր՝ Ալլա Ա.-ն (անունը փոխված է):

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 11-ի սահմաններում Էդգար Պ.-ն Ստեփանավան քաղաքի իր բնակարանում փոխադարձ համաձայնությամբ Ալլա Ա.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով Ալլայի շորերը սկսել է հանել: Վերնազգեստը հանելուց հետո ընկերուհու կրծկալի մեջ նկատել է երկու հատ 20 հազար դրամանոց թղթադրամ:

Էդգար Պ.-ն երկրորդ պլան է մղել Ալլա Ա.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու պայմանավորվածությունը, մոռացել է՝ «ինչի համար էին հավաքվել», բացահայտ հափշտակել է ընկերուհու 40 հազար դրամը, նրա նկատմամբ բռնություն է գործադրել ու անփող դուրս է հանել տանից…

Դատարանում Էդգար Պ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Էդգար Պ.-ն վատառողջ է՝ մանկուց անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամ է, ընտանիքը սոցիալապես անապահով է, տուժողին պատճառած նյութական վնասն ամբողջությամբ հատուցել է, տուժողը բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը Էդգար Պ.-ին մեղավոր է ճանաչել կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:

Դատարանը հաշվի է առել Էդգար Պ.-ի գույքային դրությունը, այն, որ նա ի վիճակի չէ նշանակված տուգանքը անհապաղ ու ամբողջությամբ վճարել, նրա համար սահմանել է վճարման ժամկետ՝ 1 տարի, և թույլատրել է տուգանքը վճարել մաս-մաս՝ ամսական 25 հազար դրամի չափով:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 40 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar