RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Վանաձորցի կինը մտավոր հետամնաց անչափահասին նվիրել է չափահաս տղամարդուն` սեռական շահագործման նպատակով
 
 
loading...

 

Ըստ դատական տեղեկատվական համակարգի` գործով ամբաստանյալ Անահիտ Սարդարյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2012 թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին շահագործման նպատակով, Վաչագան Մարտիրոսյանին երեք օրով սեռական հարաբերություններ ունենալու համար փոխանցել է անչափահաս, 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.Թ.-ին, որի համար Վաչագան Մարտիրոսյանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ գումար:

Վաչագան Մարտիրոսյանը, ստանալով Ս. Թ.-ին, նախ տեղափոխել է իր պապիկի` Վանաձոր քաղաքի Տավրոսի 12/12 հասցեի բնակարան, ապա` Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 4 տնակ, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել Ս. Թ.-ի հետ, ինչով վերջինս ենթարկվել է սեռական շահագործման: 

Այսպիսով, անչափահաս՝ 18-ը չբոլորած, աղջիկը ենթարկվել է սեռական շահագործման:

Անահիտ Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով՝ շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: 

Դատարանի որոշմամբ` Անահիտ Սարդարյանը դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով, այսինքն` նախատեսված պատժի նվազագույն պատժաչափով:

Նշենք, որ միայն Անահիտ Սարդարյանն է կալանավորված, իսկ այն անձի դեմ, ում վաճառվել է անչափահասը եւ ում կողմից ենթարկվել է շահագործման՝ մեղադրանք չի առաջադրվել:

Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է սահմանված պատժից մեղմ պատիժ սահմանել եւ ամբաստանյալին դատապարտել 3,5 տարվա ազատազրկման` հաշվի չառնելով տուժող կողմի շահերը: Դատարանը ամբաստանյալի նկատմամբ սահմանել է 7 տարվա ազատազրկում՝ օրենքով սահմանված ամենամեղմ պատիժը` հավանաբար հաշվի առնելով այն, որ Ա. Ս.-ն հղի է։ց

Նկատենք, որ արդարադատության նժարին դրված է՝ մտավոր հետամնացություն ունեցող անչափահաս տուժողի խեղաթյուրված կյանքը, որի համեմատությամբ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը բավականին մեղմ է:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-03)
Դիտումներ: 23 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0