RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Վաղ տարիքում սիրով զբաղվելու վտանգները
 
 
loading...

 

Ժամանակակից երիտասարդները վաղ են սկսում ապրել սեռական կյանքով: Ուսումնասիրությունների արդյունքում հոգեբանները վաղ սեռական կյանքի միայն երկու դրական կողմ են առանձնացրել`անչափահասի ինքնագնահատականի ժամանակավոր աճ և երկրորդ` սիրված լինելու պահանջի բավարարում, որի կարիքը հիմնականում զգում են աղջիկներն ու սեռական մերձեցումն ընդունում որպես սիրված լինելու ապացույց:

Հոգեբանները նշում են, որ այս պահանջների բավարարումը կարելի է ստանալ նաև կոլեկտիվ շփումներից, իսկ վաղ սեռական կյանքը չհասունացած օրգանիզմի և անկայուն հոգեբանության համար մի շարք ռիսկեր է պարունակում: Ամենամեծ ռիսկը հղիությունն է: Որքան էլ տարօրինակ թվա, թեև անչափահասի օրգանիզմը ֆիզիկական սիրուն պատրաստ է, վերարտադրողական գործառույթին դեռ պատրաստ չէ: Դա է պատճառը, որ վաղ սեռական հարաբերությունների հետևանքով ավելի հաճախ են գրանցվում վաղաժամ ծննդաբերություններ, վիժումներ ու բորբոքային հիվանդություններ:

Պարզվել է նաև, որ 15 տարեկանում սեռական կյանք մտած աղջիկների մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը երկու անգամ մեծ է, քան 19 տարեկանում սեռական կյանք մուտք գործածների մոտ: Անչափահասների մոտ արհեստական վիժումներից առաջացած բարդությունները ավելի լուրջ են լինում, ավելի շատ են հանդիպում նաև սեռավարակները, այդ թվում` ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը:

Պարզվել են նաև վաղ սեռական կյանքի հոգեբանական վտանգները: Սեքսոլոգները պնդում են, որ մինչև 18 տարեկան կանոնավոր սեռական կյանքը դանդաղեցնում է մտավոր ու ֆիզիկական զարգացումը: Սեռական հարաբերությունը սթրեսային ազդեցություն ունի աճող օրգանիզմի հոգեկան ու նյարդային համակարգի վրա, որի հետևանքով առաջանում են դեպրեսիաներ, կախում թմրանյութերից ու ալկոհոլից, իսկ երբ այս ամենը չի տալիս անհրաժեշտ հանգստությունը, գրանցվում են նաև ինքնասպանություններ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 57 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar