RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շարքում
 
 
loading...

 

Շատ բարդ է անվանել Հայաստանում աբորտների ստույգ թիվը, եթե չասել՝ անհնար է: Ինչպես նշում են մասնագետները, խնդիրը նրանում է, որ հայ կանայք ավեի հաճախ ընդհատում են հղիությունը տնային պայմաններում: Դժվար է ասել, թե նման դեպքերը Հայաստանում որքան են, բայց մասնագետները նշում են, որ տնային պայմաններում աբորտը վտանգավոր միտում է դառնում հայ կանանց շարքում:

Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-գինեկոլոգ Լուսինե Տիտիրյանը, աբորտը կանանց համար միշտ անցանկալի գործընթաց է և աբորտի բացասական հետևանքները լիովին բացառելն անհնար է: «Անվտանգ աբորտ գոյություն չունի, և բժշկի խնդիրն է նվազագույնի հասցնել աբորտի բացասական հետևանքները: Հենց այդ պատճառով կանայք պետք է անպայման դիմեն բժշկի՝ ինքնուրույն ինչ-որ միջոցի դիմելուց առաջ»,- ասել է բժիշկ-գինեկոլոգը: Մասնագետի խոսքերով, հայ կանանց շարքում սկսել է նկատվել տնային պայմաններում դեղորայքային աբորտի կիրառման վտանգավոր միտում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Ինչպես նշել է Լուսինե Տիտիրյանը, իհարկե աբորտի այդ տեսակը պակաս վտանգավոր է, քան գործիքայինը, սակայն այդ մեթոդին կարելի է դիմել միայն բժշկի երաշխավորագրով: «Այսօր դեղատներում վաճառվում են դեղեր, որոնց օգնությամբ կարելի է ընդհատել հղիությունը, ինչը, սակայն, կարող է հանգեցնել անցանկալի և շատ վտանգավոր հետևանքների: Այդ դեղերը կարելի է օգտագործել միայն բժշկի դեղատոմսով»,- ասել է նա: Մասնագետին նաև անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին նկատվում է աբորտների աճ դեռահաս կանանց շարքում և առաջին հղիության ընդհատում: Նա դա բացատրում է առաջին հերթին դպրոցում և ընտանիքում սեռական կյանքի ճիշտ դաստիարակության բացակայությամբ:

Սակայն դեռահաս կանանց շարքում աբորտների պաշտոնական վիճակագրություն, ցավոք սրտի, չկա: Ինչպես նշել է մեր հետ զրույցում Երևանի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունքի նախկին աշխատողը, գրեթե անհնար է որոշել 15-20 տ կանանց շարքում հղիության ընդհատման ստույգ թիվը, քանի որ այդ աբորտները հաճախ ուղղակի չեն գրանցվում: Ելնելով վերը նշվածից՝ մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի այն դեպքում, եթե կինը մտադիր է ընդհատել իր համար անցանկալի հղիությունը:

Ցավոք սրտի, Հայաստանում առողջության պահպանման և վերականգնման մշակույթը հեռու է բավարար լինելուց: Սակայն հայ կանայք պետք է ծանոթանան ՀՀ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին նախքան հարազատների կամ ընկերուհիների խորհրդով տանն աբորտ կատարելը: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է՝ հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-31)
Դիտումներ: 30 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar