RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեխնիկա

Տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները. խորհուրդներ զուգընկերուհիներին
 
 
loading...

 

Կարելի է անվերջ խոսել տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաների մասին՝ բերելով ամենավառ օրինակներ, բայց դա կլինի դատարկ խոսակցություն: Փորձենք հստակեցնել քո դերը այդ ֆանտազիաներում, դարձնել քեզ միջնորդ, ով կիրականացնի դրանք:  

Ինչի՞ համար: Իսկ դու պատկերացրու, որ սիրելիդ ևս հանկարծ սկսի կատարել քո ամենացանկալի, թաքուն ֆանտազիաները: Պարզ է, որ նա կվերածվի հրաշագործի, ով հաճելի է և ցերեկը, և գիշերը: Եթե դու սկսես մարմնավորել նրա սեքսուալ մտքերը, նա կսկսի ավելի շատ սիրել քեզ, անվերջ կկարոտի, կգնահատի ու նույնիսկ առաջվա պես կսիրահետի: Դա գայթակղման հզոր զենք է… 

Եվ ահա առաջին օրենքը նրանց համար, ովքեր ուզում են սիրելիին միշտ կողքին պահել. եթե մտածում ես, որ տղամարդու գլխավոր սեքսուալ ցանկությունը «Երեքով սեքսն է», և առաջարկը լինելու է նրան ընկերուհուդ հետ կիսելը, ապա սխալվում ես:

Տղամարդիկ պատկերացնում են սեքսի թեժ տեսարաններ երկու կանանց հետ և դրանից չափազանց գրգռվում են, բայց նրանք լավ գիտակցում են, որ միանգամից մի քանի զուգընկերուհու բավարարելը հեշտ գործ չէ: Ինչպե՞ս կարող ես իրականացնել այդ ֆանտազիան: Շատ պարզ. նրա հետ փոխանակվիր թեթև քնքշանքներով, բայց հայելու առջև: Հատուկ մի ասա նրան, օրինակ՝ «Սիրելիս, արի գնանք հայելու մոտ»: Արա դա կարծես ինքնաբերաբար, բայց իրականում միտումնավոր: Շարունակությունը հայելու առջև ինքդ գիտես...

Շատ լավ ազդեցություն է ունենում զուգընկերոջը գովելը և, իհարկե, տնքոցները: Ցույց տուր, որ քեզ լավ է նրա հետ, որ նա հաճույք է պատճառում քեզ: Այնպես արա, որ նա զգա իր՝ սիրեկանի զորությունն ու կարողությունը՝ քեզ բավարարելու մեկ հպումով: Տղամարդը միշտ է երազում այդ մասին: Ըստ էության, դա այն նպատակն է, որի համար սկսում է սեքսը՝ զգալ իրեն իսկական որձ:

Սիրելիի սեքսուալ ֆանտազիաները գուշակելը հեշտ է, եթե գիտես նրա բնավորությունը: Ինքնավստահ, այսպես ասած, «հերոս» տղամարդը միշտ երազում է դեռատի, անօգնական աղջկա հետ սեքսի մասին:

Համեստ, չխոսկան տղամարդիկ առանձնանում են մի այլ ֆանտազիայով. նրանց մտքերում չափազանց գրգռիչ է սեքսը իշխող, խիստ կնոջ հետ, ում պետք է ենթարկվել:

Ֆուտբոլի սիրահարները պարզապես երջանիկ կլինեն «երկրպագուհու» հետ սեքսի համար: Շատերն են ձգտում վերհիշել պատանությունը, և չարաճճի դպրոցականը՝ համապատասխան հանդերձանքով կլինի հաճույքի գագաթնակետը:

Նրա սեքսուալ ֆանտազիաները իրականացնելու համար քեզ էրոտիկ հագուստներ պետք կգան: Կարող ես ձեռք բերել դրանք, կարող ես և ինքդ պատրաստել... Բայց մի հագուստը բավարար չի լինի: Շատ կարևոր է նաև մտնելը այն դերի մեջ, որն արտահայտում է քո հագուստը:

Հայացքը, ձայնը և անհրաժեշտ խոսքերը ձեր սեքսը կվերածեն տորնադոյի, իսկ նրան՝ անհագ մաչոյի: Դու ինքդ մեծ բավականություն կստանաս, իսկ սիրելիդ կտենչա կրկնության: Բայց նմանատիպ «շքեղություններին» պետք է նրբորեն մոտենալ, որպեսզի չսովորի...

Մի՛ սպասիր, գործի անցիր այժմվանից: 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2018-08-24)
Դիտումներ: 46 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar