RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեխնիկա

Սիրո գիշերվա տևողությունը երկարացնելու գաղտնիքները
 
 
loading...

 

Կյանքը ցույց է տալիս, որ բազմաթիվ տղամարդիկ ամբողջ սեռական կյանքի ընթացքում առանց բարդությունների երկարացնում են սեռական ակտը։ Ամենամանրազնին հետազոտությունն անգամ նրանց մեջ ոչ մի ախտաբանություն չի հայտնաբերել։ Մինչդեռ երկարացված սեռական ակտը երկու զուգընկերներին կարող է պարգեւել ավելի ուժեղ սեռական բավականություն, քան սովորական կենակցումը։

Երկարացումը սեռական ակտի արհեստական ձգձգումն է։ ճիշտ է, ձգձգված սեռական ակտ կարող են անել միայն փորձառու տղամարդիկ, քանզի անբավարար մարզումներով տղամարդը կարող է ակտի ինտենսիվության հույս չունենալ, չդիմանալ զգացումների հորձանքին եւ իր ու զուգընկերուհու համար անսպասելիորեն սեռական ակտն ավարտել անհարմար պահի։

Ինչպե՛ս է կատարվում երկարացումը։ Կնոջ հեշտոցի մեջ առնանդամը մտցնելուց հետո տղամարդը ինչ-որ ժամանակ ընդհատում է ֆրիկցիան (առնանդամի շարժումները), մինչեւ անցնի սեռական գրգռվածության առաջին ուժեղ ալիքը։ Ապա շարժումները վերսկսվում են, տղամարդն ու կինը մարմնի ցանկասիրական շարժումներով զարգացնում են իրենց սեռական զգացումը։ Գլխավոր ձգձգվող սեռական ակտիվ զգացումների դիսպետչերի դերը, իհարկե, պատկանում է տղամարդուն։

Երբ նրա սեռական գրգռվածութ յունը շարժումների շնորհիվ նորից հասնում է սերմնաժայթքման շեմին, տղամարդը դարձյալ ժամանակավորապես դադարեցնում է առնանդամի շարժումները։ Դարձյալ ուժեղ սեռական գրգռվածության հորդում վերապրելով՝ զուգընկերները դարձյալ վերսկսում են սիրո պարը։ Այսպիսով հնարավոր է կենակցումը ձգձգել մեկ ժամ եւ ավելի։

Ցանկացած տղամարդ պետք է տիրապետի երկարացված սեռական ակտի տեխնիկային։ Սակայն այստեղ կարեւոր է նաեւ կնոջ աջակցությունը եւ դրա անհրաժեշտության խորությամբ ըմբռնումը։ Կան կանայք, ովքեր նորմալ սեռական ակտից ցանկացած, անգամ աննշան շեղում, ասենք, ծնկարմնկային դիրքով կենակցումը, համարում են ոչ ավելի, ոչ պակաս, քան անբարոյականություն, եւ ամեն կերպ սահմանափակում են տղամարդուն դրսեւորել սեռական նախաձեռնություն, որոնք երբեմն շատ արժեքավոր եւ անհրաժեշտ են ընտանիքում սեռական ներդաշնակության հասնելու համար։

Այդպիսի կանանց խորհուրդ է տալիս մասնագետը, մի խոչընդոտեք տղամարդկանց իրենց այլասիրության դրսեորմանը։ Ըստ էության, կենակցման համար բոլոր սեռական խաղերը եւ քնքշանքները գոյություն ունեն միայն կանանց համար, նրանց ցանկասիրության բորբոք­ման համար։ Չէ՞ որ տղամարդկանց բնածին սեքսուալությունն այնքան մեծ է, որ նրանց հնարավորություն է տալիս հեշտանք զգալ սեռական շփման անգամ ամենահամեստ պայմաններում։

Ձգձգված ակտի դիմելիս տղա­մարդը, անշուշտ, պետք է զգուշացնի սեռական զուգընկերոջը, որ այդ սե­ռական հանդիպումը նրանք կանցկացնեն փոքր-ինչ այլ կերպ եւ բա­ցատրի, թե որն է յուրահատկությու­նը։ Ձգձգված սեռական ակտը կարող է թե կնոջը եւ թե տղամարդուն հեշ­տանքի բարձրագույն աստիճան պարգեւել։ Զգացումների բարձրակե­տին սեռական ակտն ընթանում է խիստ բուռն։ Հեշտասիրական զգա­ցումների հորձանքը պարուրում է եր­կուսին։ Այս պահին երկու մարմիննե­րը, ինչպես երկու քաղցր զսպանակ­ներ, առանձնակի հաճույքով կատա­րում են հրաշալի սիրո ծեսը։ Զու­գընկերների համաժամանակյա հեշ­տանքի եւ սերմնաժայթքման ժամա­նակ նրանց մարմինների ցնցվելն արտահայտվում են առավելագույնս։

Երկարացված սեռական ակտը փաստորեն երաշխավորում է զու­գընկերներին հեշտանքի համաժա­մանակյա հասնում։ Սա կապված է այն բանի հետ, որ սեռական ակտի ձգձգման ժամանակ զուգընկերների սեռական գրգռվածությունը եւ սե­ռական օրգանների լարումը հաս­նում են առավելագույն աստիճանի, եւ բավական է զգացումների այս բարձրակետում զուգընկերներից մեկն արագացնի շարժումների ռիթ­մը, ինչը սկսվող սերմնաժայթքման հավաստի նշաններից է, որ գրգռվա­ծության ուժեղ ալիքը համակի նաեւ մյուս զուգընկերոջը։

Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի տղամարդը թե կինն է սկսում առաջինը սերմնաժայթքում ունենալ։ Կնոջ հեշտանքի հայտնվելու եւ զար­գանալու համար տվյալ դեպքում հսկայական նշանակություն ունի տղամարդու առնանդամի ուռչելու դադարի եւ հեշտոցի մեջ սերմի ար­տաժայթքման պահը։ Կնոջ հեշտան­քը կարող է ձեւավորվել վայրկյաննե­րի ընթացքում, տղամարդու համար օրգազմի ձեւավորման ազդանշան կարող են ծառայել արգանդափողի ուժեղ գալարաձեւ կծկումները, ինչի հետեւանքով մյուս էրոգեն գոտիների անդամի գլխիկի եւ արգանդի վզիկի բացառիկ սերտ կապ է ստեղծվում։ Արագ սկսվող սերմնաժայթքումով քիչ կարողունակ տղա­մարդկանց մոտ երկարացված սե­ռական ակտ կարող է չստացվել։ Դրանից զատ, խորհուրդ չի տրվում այն կիրառել նաեւ փորձառու եւ սե­ռական առումով ուժեղ տղամար­դկանց առավոտյան, երբ տղամարդը խիստ զգայուն է գրգռվածության նկատմամբ եւ համեմատաբար արագ է սերմնաժայթքում։ Երկարաց­ված սեռական ակտ խորհուրդ չի տրվում նաեւ երկարատեւ բաժանու­մից հետո։

Երկարատեւ եւ չափն անցնող կենակցումից հետո, երբ կենակցելը միշտ ձգձգվում է մեկ ժամից ավելի, փոքր կոնքի օրգաններում եւ առ­նանդամի մեջ կարող են առաջանալ կանգային երեւույթներ (հիպերեմիա), երբեմն, ընդհակառակը, դատարկվածություն, ինչպես նաեւ զու­գընկերների սեռական կենտրոնների լարվածություն։ Նման դեպքերում լավագույն միջոցը սովորական սե­ռական ակտն է։

Հավանաբար, յուրաքանչյուր տղամարդ իր սեռական պրակտիկա­յի ընթացքում միանգամայն պատա­հաբար բախվել է սեռական ակտը եր­կարաձգելու միջոցով իր եւ զուգընկերուհու սեռական հաճույքը երկարաց­նելու հնարավորությանը։ Սակայն նրանք դա անում են տարերայնորեն, ոչ մի համակարգ չունենալով, ինչի

հետեւանքով իրոք երկարաձգված սեռական ակտ չի ստացվում, եւ տղամարդիկ, վերջին հաշվով, դրա­նից հրաժարվում են։

Ինչպես աղեղը ջութակի վրայով տղամարդը պետք է առնանդամը հեշտոցով վարի՝ մերթ մարելով, մերթ ոգեշնչվելով։ Մարդու ուղեղը վատ է ընկալում միայն բուռն հնչյունների հարձակումը։ Մնում է հավելել, որ տղամարդու կողմից երկարատեւ սեռական ակտի կի­րառման գործում հսկայական դեր է խաղում կնոջ բարոյական աջակ­ցությունը եւ քաջալերանքը։ Երբեմն երկարաձգում անում են ծնկարմնկային դիրքով, իսկ սերմնաժայթք­ման համար շրջվում են նորմալ դիր­քի (ավանդական)։




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2018-10-10)
Դիտումներ: 71 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar