RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Շատ սխալ կարծիք է ձևավորվել, թե տղամարդիկ սիրում են միայն աչքերով...
 
 
loading...

 

Շատ սխալ կարծիք է ձևավորվել, թե տղամարդիկ սիրում են միայն աչքերով: Այդպես չէ, տղամարդիկ ականջներով էլ են սիրում, հատկապես, եթե դա կապված է սեքսով զբաղվելու հետ: Գիտնականները պարզել են, որ ակտիվ մտածողության համար կանայք պատասխանում են ուղեղի երկու կիսագնդերով, իսկ տղամարդիկ միայն մեկով: Դա բացատրում է այն փաստը, որ կանայք կարող են համատեղել մի քանի գործողություն միաժամանակ: 

Սեքսով զբաղվելու ժամանակ կինը ոչ միայն կարող է լիարժեք տրվել հորմոնների և զգացմունքների հորձանքին, այլև հստակ լսել բոլոր ձայները և արձագանքել դրանց:

Նա կարող է միաժամանակ զբաղվել սեքսով և խոսել կոնկրետ թեմաների շուրջ, մինչդեռ տղամարդիկ սեքսի պահին կենտրոնանում են միայն մի գործողության վրա: Դրա համար էլ տղամարդկանց համար շատ պրոբլեմատիկ է արտահայտվել սեքսի ժամանակ: Այդ է պատճառը, որ բուռն էքստազի մեջ հայտնված ժամանակ, տղամարդը գերադասում է լռել` երբեմն արտաբերելով մի քանի տնքոց կամ սեքսուալ բնույթի հաճոյախոսություններ իր զուգընկերուհուն: 

Բայց եթե տղամարդը, ով իր բնույթով ի վիճակի չէ խոսել սեքսի ժամանակ, դա դեռևս չի նշանակում, որ նա չի ուզում լսել ինչ - որ շոյիչ խոսքեր իր հասցեին: Սակայն հարց է, թե հատկապես ինչ են սիրում լսել տղամարդիկ սեքսի ժամանակ:
Այսպես… տղամարդիկ, ինչպես հայտնի է իրենց էությամբ որսորդ են, իսկ դա նշանակում է նրանց դուր են գալիս իրենց զոհի «ահն ու սարսափը»: Դա խոսում է այն մասին, որ զուգընկերուհին պետք է լինի մաքսիմալ առույգ, ագրեսիվ: 

Յուրաքանչյուր գործողություն պետք է անպայմանորեն ուղորդվի հեշտանքի ճիչերով, որոնց օգնությամբ տղամարդը հասկանում է, թե որ փուլում է գտնվում իր կնոջ բավարարվածությունը: Բացի դրանից ճիչերը և տնքոցները հանդիսանում են գրգռման հիմնական աղբյուրները:
Իհարկե սա էլ սուբյեկտիվ է... տարբեր տղամարդիկ նախընտրում են լսել տարբեր արտահայտություններ:  Շատերը սիրում են կոպիտ արտահայտություններ, իսկ մնացածները` սիրո խոստովանություններ: Բայց ամենակարևորը տղամարդը միշտ էլ ցանկանում է լսել այն, թե արդյոք կինը իրեն բավարարված զգո՞ւմ է, թե՞ ոչ: Դուք կարող եք նրա ականջին շշնջալ, թե որքան հիանալի է նա այս գործում, քանի որ դա կբարձրացնի նրա ինքնագնահատականը ու էլ ավելի ուժգին նրան կմղի գործողությունների: Նրա համար շատ կարևոր է լսել, որ ինքը լավ է սեքսով զբաղվում, որ նա միակն է, անկրկնելին կամ անկողնում սեքսի աստվածն է: 

Իհարկե, բոլոր այս կրքոտ արտահայտությունները շշնջոցով պետք է ուղեկցվեն մարմնի բուռն և կրքոտ շարժումներով: Կանայք այդ կարճատև, սակայն իրենց կրքին հագուրդ տալու խելահեղ պահին պետք է լինեն առավելագույնս անկաշկանդ ու անկանխատեսելի, միայն այդ ժամանակ պոռթկումներն իրենք իրենցով դուրս կպրծնեն ձեր շուրթերից` միախառնվելով անկողնային խրախճանքին:

Հիշեք կանայք. տղամարդու ամրակազմ մարմինը պետք է շոյեք ոչ միայն ձեր նուրբ հպումներով, մատների խոնավ թմբիկներով` այլև ժամանակ առ ժամանակ սեքսուալ արտահայտություններով շոյեք նրա ականջը` լեզվով խաղալով նրա բլթակի հետ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-12)
Դիտումներ: 32 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar