RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Սեռավարակների մասին հաճախակի տրվող հարցեր. մաս 2
 
 
loading...

 

1.    Հարց. Ինչպե՞ս ես կարող եմ կանխարգելել սեռավարակով հիվանդանալը:

Պատասխան.
Սեքսով չզբաղվելը (վագինալ, օրալ կամ անալ) սեռավարակով հիվանդանալը կանխելու ամենալավ ու միակ 100%-անոց էֆեկտիվ միջոցն է: Նույնիսկ եթե դու զբաղվել ես սեքսով, դրան դադար տալը ինքնապաշտպանության ամենալավ ձևն է: Սեռական կյանքով ակտիվորեն ապրող մարդկանց համար սեռավարակից պաշտպանվելու հաջորդ լավագույն տարբերակը ցանկացած սեռական հարաբերությունների ժամանակ ԼԱՏԵՔՍԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԸ ճիշտ օգտագործելն է: Լատեքսային պահպանակները կարող են օգնել պաշտպանվելու մի քանի սեռավարակներից, ներառյալ ՄԻԱՎ-ը, բայց նրանք չեն ապահովում իդեալական պաշտպանություն:

2.    Հարց. Եթե ես հակաբեղմնավորիչ հաբեր եմ ընդունում, հնարավո՞ր է, որ սեռավարակով հիվանդանամ:

Պատասխան. 
Այո: Հակաբեղմնավորիչ հաբերը պաշտպանում են միայն անցանկալի հղիությունից, այլ ոչ թե սեռավարակներից: Այն կանայք, ովքեր հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունում կամ օգտագործում են անցանկալի հղիությունը կանխելու համար հատուկ հորմոնալ սրսկումներ, իմպլանտներ կամ օղակներ, նրանք նաև պետք է օգտագործեն լատեքսային կամ ռեզինե պահպանակներ:

3.    Հարց. Ի՞նչ պետք է անեմ, եթե կասկածեմ, որ հիվանդացել եմ սեռավարակով:

Պատասխան.
Եթե դու կարծում ես, որ սեռավարակի հետ կարող է առնչված լինես, հարկավոր է ինչքան հնարավոր է շուտ գնալ բժշկի, որպեսզի անցնես անհրաժեշտ ստուգումներ և բուժվես: Բոլոր քաղաքներում, ինչպես նաև քաղաքի բոլոր թաղամասերում կան բուժհիմնարկներ, որտեղ ախտորոշում ու բուժում են սեռավարակներ: Նրանք քո ինֆորմացիան անոնիմ կպահեն և կպատասխանեն սեռավարակների մասին քո ունեցած բոլոր հարցերին:

4.    Հարց. Արդյոք պե՞տք է ես պրոֆիլակտիկ ստուգումներ անցնեմ:

Պատասխան. 
Բոլոր այն անձինք, ովքեր սեքսով են զբաղվում, պետք է պարբերաբար ստուգումներ անցնեն, որոնք ներառում են նաև սեռավարակների համար անալիզներ: Ինչքան շատ զուգընկերներ ունես, այնքան մեծ է սեռավարակների հետ առնչվելու վտանգը:

5.    Հարց. Ի՞նչ կլինի, եթե ես սեռավարակով հիվանդանամ ու չգնամ բժշկի: 

Գոնորեա և քլամիդիա. Կանանց մոտ այս երկու սեռավարակները կարող են հարուցել հետևյալ լուրջ հետևանքները, եթե ժամանակին չեն ախտորոշվել և բուժվել.
ա) ներարգանդային բորբոքում, որը արգանդի փողերը խիստ վնասում է և հասցնում է չբերության:
բ) Որովայնի ստորին հատվածում մշտական ցավեր:
գ) Արտարգանդային հղիություն, որի ժամանակ հղիությունն ընթանում է փողերից մեկում, այլ ոչ թե արգանդում: Դա շատ վտանգավոր է և պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն:

Պապիլոմավիրուս. Սրա որոշ տեսակներ կարող են առաջացնել սեռական օրգանների վրա գորտնուկներ, իսկ մնացած տեսակները` արգանդի վզիկի քաղցկեղ:

Սիֆիլիս. Այս սեռավարակը կարող է առաջացնել կուրություն, սրտային հիվանդություններ, հոգեկան հիվանդություններ, հոդերի խախտում, իսկ այն դեպքերում, եթե ժամանակին չի ախտորոշվում ու բուժվում, նաև` մահ: 

ՄԻԱՎ. Որոշակի սեռավարակներ, այնպիսիք, ինչպիսիք են սիֆիլիսն ու հերպեսը, կարող են մեծացնել ՄԻԱՎ-ով վարակվելու և այն տարածելու հավանականությունը:

Տղամարդիկ ու կանայք, ովքեր հիվանդ են սեռավարակներով, կարող են ինֆեկցիան տարածել և վարակել իրենց զուգընկերներին: Սեռավարակներով հիվանդ հղի կանայք այդ սեռավարակներով կվարակեն նաև իրենց բալիկներին:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-13)
Դիտումներ: 34 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar