RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Սեռավարակների ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը
 
 
loading...

 

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան արձանագրվում է սիֆիլիսի, գոնորեայի, քլամիդիոզի, տրիխոմոնիազի 357.000.000 դեպք։

Որոշ սեռավարակներ, սեռական ճանապարհից բացի, կարող են փոխանցվել նաև հյուսվածքների փոխպատվաստման, արյան միջոցով, վարակված մորից երեխային։

Սեռավարակի առկայության մասին կարող են վկայել՝

·        բնույթով և քանակությամբ ոչ բնականոն արտասովոր արտադրությունը հեշտոցից, առնանդամից կամ հետանցքից,

·        կարմրությունը, քորը, վերքերը, խոցերը սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում,

·        ցավի կամ այրոցի զգացումը միզելից,

·        մարմնի ջերմաստիճանի բարձրացումը

Սեռավարակների վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր,

·        ունեցել են ռիսկային(առանց պահպանակի) սեռական հարաբերություն

·        ունեն զուգընկեր, ում մոտ ախտորոշվել է սեռավարակ

Խորհուրդ է տրվում մինչև հետազոտությունների արդյունքների իմանալը զերծ մնալ սեռական հարաբերություններից կամ մշտապես օգտագործել պահպանակ։

ՀԱՐԿ Է ԻՄԱՆԱԼ՝

·        սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների

·        որքան վաղ սկսվի բուժումը, այնքան ավելի հեշտ և արագ կընթանա ապաքինումը և կնվազի տարբեր բարդությունների առաջացման հավանականությունը

ԿԱՐԵՎՈՐ Է. վարակված լինելու կասկածի կամ սեռավարակների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետի՝ սեռավարակաբանի և երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ։

Ժամանակին չբուժված սեռավարակները կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ՝

·        փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ

·        արտարգանդային հղիություն, վիժումներ

·        արգանդի վզիկի քաղցկեղ

·        անպտղություն

·        շագանակագեղձի բորբոքում կամ քաղցկեղ

·        էրեկտիլ դիսֆունկցիա(իմպոտենցիա)

·        ներքին օրգանների և նյարդային համակարգի ախտահարումներ և այլն

Սեռավարակներից խուսափելու համար անհրաժեշտ է՝

·        խուսափել ռիսկային սեռական հարաբերություններից կամ դրա անհնարինության դեպքում օգտագործել պահպանակ,

·        պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

·        պարբերաբար հետազոտվել համապատասխան մասնագետի՝ սեռավարակաբանի մոտ

Աղբյուր՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-09-13)
Դիտումներ: 9 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0