RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Սեռական հարաբերությունը ամուսնուս հետ այդքան էլ չի ձգում ինձ, չնայած սիրում եմ նրան... Հարցեր մասնագետին
 
 
loading...

 

«Սիրում ենք իրար, մեր կյանքում ամեն բան լավ է, բայց չեմ ուզում սեքսով զբաղվել, ու այդ ինձ անհանգստացնում է», «Չեմ ուզում ամուսնուս հետ սիրով զբաղվել», «Կինս այլևս ինձ չի բավարարում» այս և նմանատիպ այլ գանգատներ գուցե դուք էլ ունեք։

Սեռական ցանկությունը կարող է մարել միաժամանակ երկու զուգընկերների դեպքում կամ էլ մեկի դեպքում միայն։ Այդ իրավիճակը լարվածություն և անհանգստություն է առաջացնում, տագնապ՝ «Արդյո՞ք առողջ եմ»։ Պատահում է, որ երկրորդ կեսի հանդեպ ցանկության բացակայության ֆոնին ուժգին ցանկություն է առաջանում այլ մարդու հանդեպ։ Հարց է ծագում՝ «Ի՞նչ պատահեց․ չէ՞ որ ամեն բան լավ է, սեր ու կապվածություն կա մեր միջև, ու՞ր կորավ սեռական ցանկությունը»։

Ահա մի քանի պատճառ
1. Գուցե շատ մոտ եք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն։ Աշխատում եք միասին, հանգստյան օրերն անցկացնում եք միասին, արձակուրդը՝ նույնպես։ Միասին շատ հանգիստ եք և լավ եք զգում, միմյանց հասկանում եք կես բառից, բայց սեքսի բացակայությունն անհանգստացնում է ամենից շատ։

Որպեսզի սեռական ցանկություն ծնվի, պետք է երկու մարդ և հեռավորություն, որը կրճատելու և մարմիններով մոտենալու կրքոտ ցանկություն կառաջանա։ Եթե արդեն իսկ միաձուլված եք և մեկ ամբողջություն եք կազմում, ապա մոտենալու տեղ էլ չի մնում։ Լավ կլինի, եթե յուրաքանչյուրն իր անձնական տարածությունն ու զբաղմունքն ունենա։

Այդ, իհարկե, ռիսկ է, գուցե որոշակի ժամանակով մեկը կորչի մյուսի տեսադաշտից։ Գիտակցումը, որ «նա իմ սեփականությունը չէ և ինձ չի պատկանում» տագնապ է ծնում, խանդ և այլ ապրումներ, սակայն ամեն բան փոխհատուցվում է հանդիպման, միմյանց կրկին գայթակղելու ուրախությամբ։

2. Վիրավորված եք և ցանկության բացակայությունը ձեր մարմնի բողոքն է կարծես, ցույց է տալիս, որ ցանկանում եք հեռու մնալ զուգընկերոջից։ Կամ էլ ընդհակառակը, վատ եք զգում, որ ձեր զուգընկերը նեղացել է ձեզնից։ Յուրաքանչյուրն իր վիրավորվածությունն ու զայրույթը ներսում է պահում և ավելի փակվում ինքն իր մեջ։ Սեքսն այդ դեպքում համարում են մտերմանալու նշան և չեն ցանկանում։

Հնարավոր է, որ ձեր դեպքում ընդունված է խնդիրների մասին չխոսելը, զայրույթը չարտահայտելը։ Եթե չեք կարողանում զգացմունքներն արտահայտել բառերով, մարմինն սկսում է ինքը հոգալ այդ մասին։ Փորձեք հասկանալ, թե որն է վիրավորվածության պատճառը։ Ի՞նչ եք ցանկանում ասել նրան ձեր մերժմամբ։ Եթե կարողանաք այդ ամենն արտահայտել բառերով, սեռական ցանկությունը կդադարի ճնշված լինելուց և անպայման կարտահայտվի։

3. Հնարավոր է, որ ձեր սեռական սցենարներն ու պատկերացումները սեքսի մասին տարբեր են, ու ամաչում եք խոսել այդ մասին։ Արդեն հուսահատվել եք՝ սպասելով, որ զուգընկերն ինքը կկռահի։ Այդ դեպքում հիասթափություն է կուտակվում, իսկ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը մարում է։

Հնարավորություն ունե՞ք զուգընկերոջից խնդրելու շոյանքի ու հաճույքի այն ձևը, որի մասին երազում եք։ Մեկ այլ հարց՝ բավականաչա՞փ լավ ճանաչում եք ձեզ ու ձեր մարմինը, որպեսզի ասեք, թե ինչի կարիք ունեք։

Ձեր ակնկալիքների մասին մտերմիկ և փոխվստահության վրա հիմնված խոսակցությունը կարող է շատ արդյունավետ լինել։ Հնարավոր է, որ ձեր զուգընկերը պարզապես չգիտի, թե ինչ եք ուզում, իսկ երբ ասեք, նա պատրաստ կլինի այդ տալու։

4. Ինքներդ ձեզ թույլ տալի՞ս եք սեռական հակում զգալ, սեքս ցանկանալ։ Եթե մանկուց այն ամենը, ինչ վերաբերում է մարմնի սեռական պահանջմունքներին, ֆլիրտին և գայթակղելուն, ուղեկցվել է խիստ քննադատությամբ, ապա մեղավորության և ամոթի զգացումը խորն արմատներ են ձգել ձեր մեջ։

Ամաչում եք ոչ թե զուգընկերոջ հետ այդ մասին խոսելուց, այլ այդպիսի ցանկություն և մտադրություն ունենալուց։ Այդ վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։

Թույլ տվեք ուսումնասիրել ձեր սեքսուալությունը։ Ի՞նչն է ձեզ գրգռում, ինչն է դուր գալիս ձեր մարմնին, որքա՞ն ժամանակ պետք է անել այս կամ այն գործողությունը։ Ի՞նչ գիտեք ձեր զուգընկերոջ մարմնի ու նախընտրությունների մասին։ Ձեզ մարմնական այդ զգացումների հրաշալի աշխարհում ճամփորդելու և զուգընկերոջ հետ ազատ հարաբերվելու իրավունք տվեք։

5. Սեքսը ձանձրույթ է առաջացնում։ Գուցե կրեատիվության և փորձեր անելու ժամանա՞կն է եկել։ Գուցե երկուսդ էլ չգիտեք, թե ինչ անեք կամ ինչպես, անհարմարություն եք զգում։ Կարևորը տեղում չդոփեք։ Թույլ տվեք, որ ձեր հետաքրքրասիրությունը փնտրտուքների խթան դառնա։ Դիմեք ձեր երևակայությանը և թույլ տվեք ձեզ ընդլայնել սեփական փորձի սահմանները։ Բավական է նույնիսկ որևէ բան այլ կերպ անելը, մի փոքր ավելի ազարտ ու ինքնաբուխություն ավելացնելը։

Խաղեր, տարբեր կերպարների հագուստներ, սեքսուալ պարագաներ․ փնտրեք և գտեք ձեր նախընտրելին և քննարկեք զուգընկերոջ հետ, իրականացրեք։ Հաճույք ստացեք ոչ միայն սեքսից, այլև միասին ստեղծագործելուց։

6. Գոհ չեք ձեր կյանքից, սակայն այդ հարցում մեղադրում եք ձեր զուգընկերոջը՝ մտածելով, որ եթե նրան չեք ուզում, ուրեմն նրա մեղավորությունն է։ Եթե այդպես է, փորձեք խնդիր չփնտրել այտեղ, որտեղ այն չկա։

Ձեր ինքնազարգացման ճանապարհին նոր քայլ անելու ժամանակն է։ Պատասխանատվություն ստանձնեք ձեր կյանքի համար, փորձեք հասկանալ խնդիրների պատճառները և լուծման քայլեր ձեռնարկել։ Ժամանակի նթացքում կնկատեք, որ զուգընկերն ավելի հմայիչ է դարձել։

Միշտ չէ, որ սեռական ոլորտի խնդիրներն արմատավորված են լինում հենց այդ ոլորտում։ Հաճախ խնդիրը թաքնված է լինում հարաբերություններում, անձնային ու տարիքային ճգնաժամում և այլն։ Ավելի լավ է խնդիրները լուծել այնտեղ, որտեղից գալիս են։ Այդ ավելի արդյունավետ կլինի, իսկ սեքսը հաճույքի և մտերմության համար է։


Թարգմանությունը և խմբագրումը՝ sotskiy.am



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-11-05)
Դիտումներ: 18 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar