RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեխնիկա

Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են
 
 
loading...

 

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյան

Մարդու սեքսուալ գործունեության մեջ մաթեմատիկական, ճշգրիտ մոտեցումները և հաշվարկները հաճախ հակասական կարծիքների բախման են հանգեցնում,Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են քանզի ֆունկցիոնալ երևույթները առավել հաճախ բնութագրվում են սուբյեկտիվ զգացողություններով: Բազմաթիվ սեքսոլոգներ ուսումնասիրել են այս հարցը, քանի որ սեքսոլոգիական պացիենտների կողմից ամենահաճախ ներկայացվող գանգատներից է համարվում, ուստի պետք է տարբերակել, թե որն է նորմա և որը՝ պաթոլոգիա: 

Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներհրված առնանդամի հեշտոցում գտնվելու միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե, 1-2 րոպեն համարել են խիստ կարճատև, 3-7 րոպեն՝ ադեկվատ, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30-ը՝ խիստ երկար: Ռուս սեքսոլոգների տեսանկյունից սեռական ակտի միջին տևողությունը 2 րոպե  2 վրկ. է, որի ընթացքում նույնիսկ հաշվել են ֆրիկցիաների (առնանդամի շարժումները) թիվը՝ այն կազմել է  62: Պետք է ասել, որ ներկայումս սեռական ակտի տևողության խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար  առաջնային է համարվում, եթե անհատը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ, քան ցանկանում էր: Սա կարող է խոչընդոտել զույգերի փսիխոսեքսուալ բավարարության ստանալուն, ինչը կարող է տղամարդու մոտ արտահայտված մտավախություն առաջացնել՝ հետագա սեռական կյանքի ժամանակ երևույթի կրկնման ասպեկտով:

Հաճախ վաղաժամ սերմնաժայթքում դիտվում է նոր զուգընկերուհու հետ կենակցելիս, երբ նա շատ գեղեցիկ է և տղամարդը երկար սպասել էր այդ օրվան (ուժեղ սեռական գրգռման պատճառով), երկարատև աբստինենտ (սեռական կյանքի դադարներ) շրջանից հետո, ամուսնական միջանձնային լարված փոխհարաբերությունների, տագնապային տրամադրության, դեպրեսիայի և որոշակի մեղքի զգացողության ժամանակ: Մեծ դերակատարություն ունեն նաև սոցիալական գործոնները՝ ֆինանսական խնդիրները, որոնք որոշակի ընկճվածության պատճառ են հանդիսանում, և տղամարդը կորցնում է ինքնավստահությունը: Ապացուցված է, որ տղամարդը սերմնաժայթքման տևողությունը առավել հաճախ չի կարողանում կառավարել, երբ  կնոջ դաշտանային ցիկլի բեղմնավորման համար բարենպաստ օրերն են (կարծում եմ՝ սրանով է պայմանավորված ընդհատված սեռական հարաբերության միջոցով բեղմնականխման մեթոդի ոչ արդյունավետությունը:

Զույգերի միջանձնային հարաբերությունները մեծ ազդեցություն են  թողնում սեռական ֆունկցիայի վրա, սեռական ակտի տևողության խանգարումները կարող են առաջանալ ամուսինների միջև ոչ բավարար հաղորդակցման և շփման, չլուծված ներքին կոնֆլիկտների ժամանակ: Ուստի ներդաշնակ, փոխադարձ սիրո վրա հիմնված և ռեգուլյար սեռական կյանքը սեռական խանգարումների կանխման լավագույն միջոցն է:


 

Օգտակար հղումներ

Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը. խորհուրդներ տղամարդկանց (18+)

Երկարատև սեքսի հաճույքը (18+)

Որքա՞ն պետք է տևի սեռական ակտը տղամարդու մոտ

Տղամարդկանց համար նախատեսված՝ սեռական ակտի երկարացման միջոցների մասին

Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են

Ահա, թե որքան է սեքսի լավագույն տևողությունը

Որքան է սեքսի լավագույն տևողությունը (18+)

Որքան պետք է տևի սեռական ակտը տղամարդու մոտ (18+)
 




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2018-08-24)
Դիտումներ: 112 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar