RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Քրիստինեն իրենց քաղաքի բնակչուհի Քնքուշին կասկածել է իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու համար
 
 
loading...

 

37-ամյա Քրիստինեն «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատողներից էր: Նրան մեղադրանք էր առաջադրված մարդու առևանգման և շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 182 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ դատական ակտի՝ Քրիստինեն իրենց քաղաքի բնակչուհի Քնքուշին (անունը փոխված է) կասկածել է իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու համար:


Ամուսնու և Քնքուշի հարաբերություններն իր համար պարզելու նպատակով Քնքուշի հետ խոսելու մտադրությամբ 2016 թվականի ապրիլի 25-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում Քրիստինեն իր «ՎԱԶ-21015» մեքենայով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Վանաձորի մշակույթի պալատի մոտ:

Նա հանդիպել է Քնքուշին ու առանց մեքենայից իջնելու առաջարկել է, որ Քնքուշը մեքենա նստի, մեքենայի մեջ զրուցեն:

Հենց որ Քնքուշը նստել է մեքենայի առջևի նստատեղին, Քրիստինեն փակել է մեքենայի դռները և Քնքուշի կամքին հակառակ նրան առևանգել է՝ մեքենայով տեղափոխել է Վանաձորի վերջնամասի անմարդաբնակ վայր, ապա տեղափոխել է քաղաքի այլ հատվածներ:

Ճանապարհին Քրիստինեն Քնքուշի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել է, թե նրա «գլուխը ուտելու է», նա «տուն չի հասնելու»:

Երբ գտնվել են քաղաքի ամայի ծայրամասում, Քրիստինեն նկատել է, որ ամուսինն ընկերոջ մեքենայով եկել է Քնքուշին օգնելու: Քրիստինեն իր մեքենան արագ վարել ու հեռացել է, ամուսինը չի հասցրել նրան հետապնդել ու կորցրել է տեսադաշտից:

Ամուսնու կողմից Քնքուշի համար մտահոգվելը, քաղաքի ծայրամաս հասնելը Քրիստինեին ավելի են զայրացրել:

Նա աջ ձեռքով հարվածել է Քնքուշի դեմքին, պատճառել է քթի ձախ մասի քերծվածք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Ըստ դատական ակտի՝ «չբավարարվելով Քնքուշի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ գործադրելուց, նրան այլ կերպ ևս պատժելու նպատակով Քրիստինեն որոշել է նրանից գումար շորթել՝ նաև գույքային վնաս հասցնել նրան:

Քրիստինեն իր այս նպատակին հասնելու համար Քնքուշին անհիմն մեղադրել է իր ամուսնուն, վերջինիս միջոցով նաև իրեն սեռավարակով վարակելու համար:

Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, պատճառաբանելով, թե բուժման համար իրեն գումար է պետք՝ Քրիստինեն Քնքուշից պահանջել է 100 հազար դրամ:

Համոզվելով, որ Քնքուշն ի վիճակի չէ պահանջված գումարը ճարելու, Քրիստինեն սակարկել ու գումարը նվազեցրել է մինչև 30 հազար դրամը: Նա սպառնացել է այդ գումարը չտալու դեպքում իրականացնել իր սպառնալիքները:

Իր կատարածի համար պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու, իր արարքը քողարկելու նպատակով Քրիստինեն ստիպել է, որ Քնքուշը գրություն գրի՝ նրան 30 հազար դրամ պարտք լինելու վերաբերյալ:

Քրիստինեի պահանջած գումարը հայթայթելու համար Քնքուշը զանգել է իր ծանոթներին ու հարազատներին:

Ժամը 16-ի սահմաններում Քնքուշը կրպակներից մեկի աշխատակցուհուց վերցրել է մոր թողած 30 հազար դրամը և տվել է Քրիստինեին: Միայն դրանից հետո Քրիստինեն թույլ է տվել, որ Քնքուշը դուրս գա մեքենայից ու հեռանա:

Դատարանում Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Քրիստինեի խնամքին է մանկահասակ՝ 10 ամսական 1 երեխա:

Տուժողը Քրիստինեի դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինե Հ.-ին մեղավոր է ճանաչել:

Առևանգման համար Քրիստինեն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ շորթման համար՝ 500 հազար դրամ տուգանքի:

Դատարանը վճռել է առևանգման համար նշանակված 2 տարի ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-12)
Դիտումներ: 27 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar