RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ու՞մ է ավելի հեշտ բռնաբարել և ինչպե՞ս են ընտրում իրենց զոհերին. Անկեղծանում են բռնարարները
 
 
loading...

 

Econet ru կայքը ներկայացրել է, թե ինչ են պատմում բռնարարներն իրենց զոհերին ընտրելու մասին:


1. Առաջին բանը, ինչին ուշադրություն են դարձնում բռնարարները, սանրվածքն է: Նրանք սիրում են հետևել պոչ կապած, կոս արած կամ ցանկացած այլ սանրվածք ունեցող կանանց, որոնց մազերից հեշտ է բռնել: Բացառություն չեն նաև երկար մազեր ունեցող կանայք, իսկ տղաների նման կարճ սանրվածք ունեցող կանանց ետևից շատ քիչ են ընկնում:

2. Երկրորդը հագուստն է: Բռնարարը կմոտենա այն կնոջը, ում հագից ավելի հեշտ է պոկել հագուստը: Շատերն իրենց հետ մկրատ են ունենում:

3. Բռնարարները հետևում են կանանց, ովքեր խոսում են հեռախոսով, փորփրում պայուսակը կամ այլ բանով են զբաղված. նրանց ավելի հեշտ է անակնկալի բերել և բռնել:

4. Առաջին հերթին կանանց առևանգում են սուպերմարկետների, գրասենյակների կայանատեղիներում և հասարակական զուգարաններից:

5. Սովորաբար բռնարարները փորձում են կնոջը բռնել և արագ տեղափոխել վայր, ուր նրանցոչ ոք չի բռնի:

6. Եթե փորձեք որևէ կերպ պայքարել կամ պաշտպանվել, նրանք արագ կհիասթափվեն, քանի որ արագ կհասկանան, որ կարող եք անցանկալիուշադրություն գրավել: Սակայն շատ կանայք դա չեն անում, քանի որ վախենում են և հույսը դնում են բարեհոգության վրա:

7. Հանցագործները պատմել են, որ չեն հարձակվի անձրևանոց կամ ձեռքին այլ իր ունեցող կնոջ վրա, որը նրանք կարող են օգտագործել տարածության վրա`բռնարարին մոտ չթողնելով:


Նախազգուշական միջոցներ

Եթե որևէ մեկը փողոցում հետևում է ձեզ կամ կայանատեղիում, նայեք նրա դեմքին և հարցրեք ժամը: Կամ խոսեք եղանակի մասին: Այդպես դուք կտեսնեք նրա դեմքը, և, եթե որևէ բան տեղի ունենա, կկարողանաք ճանաչել նրան. այդպիսով նրա համար այլևս հետաքրքիր չեք լինի:


Եթե որևէ մեկը դեպի ձեզ է քայլում, ձեռքերը ձեր դիմաց պահեք և գոռացեք` կանգ առ: Շատ հանցագործներ խոստովանել են, որ կնոջը հանգիստ կթողնեն, եթե նա գոռա և հակահարված տալու պատրաստ լինի: Հիշեք: Նրանք ՀԵՇՏ զոհ են փնտրում:


Եթե որևէ մեկը հարձակվի ձեզ վրա, դուք հազիվ թե կարողանաք ուժով հաղթանակ տանել, իսկ խորամանկությամբ ամեն ինչ հնարավոր է: Եթե ձեզ ետևից բռնել են, փորձեք հանցագործին ուժեղ հարվածել թևատակի և արմունկի հատվածում կամ ոտքերի ներսի հատվածում:


Աստիճանների փոխարեն՝ օգտվեք վերելակից: Աստիճանները հանցագործության համար հիանալի վայր են:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-09-13)
Դիտումներ: 5 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0