RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ովքե՞ր են այցելում սաունա Հայաստանում.... հանգստի՞, թե՞ սիրուհուն տանելու համար
 
 
loading...

 

Հայաստանում սաունաներն կամ շոգեբաղնիքներն առավելապես տարածված են մայրաքաղաք Երեւանում, չնայած մարզերում եւս երբեմն-երբեմն կարելի է հանդիպել դրանց: Երեւանում կան ինչպես առանձին, այնպես էլ հյուրանոցային, ռեստորանային համալիրների, մոթելների ներսում գործող շոգեբաղնիքներ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են երեւանյան շոգեբաղնիքների հաճախորդները, ինչ նպատակով են գնում, ինչ ծառայություններից են օգտվում, ինչքան են վճարում եւ ինչպես է ընկալվում շոգեբաղնիք գնալը տղամարդկանց  եւ կանանց շրջանում:

Ովքե՞ր են սաունաների հաճախորդներն եւ ինչքա՞ն են վճարում

Երեւանյան սաունաներում մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից, չնայած կարելի է ավելի էժան տարբերակներ էլ գտնել:  Ընդհանուր առմամբ, աշխատակիցները փաստում են, որ այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերներով, կոլեկտիվով, ընտանիքով եւ այլն:  Մեր զանգահարած բոլոր սաունաներում հավաստեցին, որ իրենց մոտ չկա այցելուներին «գեղեցիկ աղջիկներ մատուցելու» ծառայություն: Ինչ վերաբերում է սաունաների նկատմամբ ոմանց բացասական վերաբերմունքին, մասնավորապես` դրանք «սիրուհիների, սիրեկանների հետ այցելելու վայր» ընկալմանը, ապա սաունաների աշխատակիցները պնդում են. «Ո՞ր թվերին էր, որ տենց բաներ էին մտածում, հիմա ո՞վ է տենց բաներ մտածում»:



 


Այսպես, «Ամիրա պալաս» մոթելի ադմինինիստրացիայի աշխատակից Ռոմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենց մոտ սաունաների երկու տեսակ կա` թաց եւ չոր, եւ բացատրեց, որ «թաց» են համարում այն սաունան, որը գոլորշիով է տաքացվում, իսկ «չոր», երբ ջուրը լցնում են տաք քարի վրա եւ գոլորշի է բարձրանում: Դրանից բացի` նրանց մոտ կա հունական, հնդկական, եգիպտական, հայկական սրահներ: Նրա խոսքով` հիմնականում հաճախորդները գալիս են ամեն օր կեսօրից հետո, իսկ ամենից շատ քաղաքացիներն այցելում են հանգստյան օրերին: Ըստ որում` հիմնականում այցելուները 20-50 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերուհիներով, ընկերներով, ընտանիքներով, կոլեկտիվներով եւ այլն: Նրա խոսքով` իրենք ունեն անվտանգության ծառայություն, եւ երբեւէ այցելուների շրջանում կռիվ, ծեծուջարդ չի լինում,  հաճախորդները սաունա այցելելիս «աղջիկներ» չեն պահանջում, իրենք նման ծառայություններ չունեն եւ չեն մատուցում: «Ամիրա պալասում» սաունայից օգտվելու համար մեկ ժամը սկսվում է 15 հազար դրամից, բայց հիմնականում մեկ ժամը բավարար չի լինում:

Իսկ «Վալեմ»  հյուրանոցային եւ ռեստորանային համալիրից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ կա սաունաների հռոմեական, ռուսական, արեւելյան տեսակները: Նրանց մոտ սաունայից օգտվելու մեկ ժամը սկսվում է 10 հազար դրամից, իսկ VIP-սրահում` 15 հազար դրամից: Մեկ այլ` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Արտակը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կա ֆիննական եւ ռուսական սաունաներ, ըստ որում` առաջինը վառարանով է, իսկ երկրորդը` գազով եւ գերաններով: Նրա փոխանցմամբ` իրենց  այցելուները ամենատարբեր մարդիկ են, չափահասներ, ովքեր գալիս են ընտանիքներով, կոլեկտիվներով եւ ծնունդ, Նոր տարի ու այլ առիթներ  են նշում: Այստեղ մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից  եւ հասնում մինչեւ 30 հազար դրամ:

Նրա փոխանցմամբ` այցելուների շրջանում լինում են անձինք, ովքեր գալիս եւ ուզում են «գեղեցիկ աղջիկների ծառայություններից օգտվել», սակայն «այդպիսի հիմարները ստանում են իրենց պատասխանը»: «Օֆուռո» ճապոնական բաղնիքի աշխատակից Լիլին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հիմնականում ամենաշատ հաճախորդների լինում են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` երեկոյան ժամերին: Այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են: «Չես հասկանում սիրուհու հետ է գալիս, թե կնոջ, նենց են վերաբերում,  քեզ թվում է, թե ընտանիքի անդամի հետ է գալիս: Հիմնականում մեզ մոտ գալիս են 50-ից բարձր լավ «ձյաձյաներ»` ընկերներով, որ իրենց համար ուտում, խմում, սանուայով-բանով, վեր կենում, գնում են: Գալիս են նաեւ պաշտոնյաներ, գործարարներ»,- ասաց նա: «Օֆուռոյում» մեկ ժամը արժե 10 հազար դրամ:

Չնայած սաունայի այցելուները կանայք եւ տղամարդիկ են, բայց նրանց վերաբերմունքը այդ վայրի նկատմամբ միանշանակ չէ

Հարցմանը մասնակցած արական սեռի ներկայացուցիչներից  35-ամյա Արամը սաունաների սիրահար է, իր իսկ բառերով ասած` «սիրում է շոգեխաշվել»: «Մեր մոտ կարծրատիպեր կան, որ սաունաներ գնում ես սիրուհիների կամ մարմնավաճառների հետ, ես երկու դեպքում էլ գնում եմ»,- անկեղծացավ նա: 26-ամյա Սերգեյը վատ է վերաբերում սաունաներին եւ կարծում է, որ «օջախի աղջիկը սաունա չի գնա»: «Ես չեմ հավատում, որ սաունա գնում են սաունայի համար, իմ կարծիքով սաունա գնում են հարակից ծառայությունների համար»,- ժպտալով ասաց երիտասարդը` չցանկանալով մանրամասնել, թե ինչ ծառայություններ նկատի ունի եւ ինքը քանի անգամ է օգտվել դրանցից: Նրա խոսքով`  կյանքում իր կնոջ հետ սաունա չի գնա, իսկ սիրուհու հետ կգնա:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
 





Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-09-07)
Դիտումներ: 59 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0