RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները
 
 
loading...

 

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյանը

Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու կարևորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը. սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում միմյանցից:

Սեքսուալության տարբերությունները կնոջ և տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական  և դրանց ամբողջությունը կարելի է անվանել փսիխոսեքսուալ դիմորֆիզմ.Այն իր մեջ ներառում է մի շարք ատրիբուտներ: Կնոջ համար պրոկրեատիվ` սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ: Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենետալ մարմնամասերը: Սեքսուալության տարբերություններ արձանագրվում են նաև փսիխոսեքսուալ զարգացման ընթացքում. կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը և էրոգեն լիբիդոյի վրա կանգ առնելու պրոցեսը: Սեքսուալ լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձևավորվել, տեղափոխվել ավելի ուշ հասակ, նույնիսկ որոշ կանաց մոտ հնարավոր է ընդհանրապես չարթնանա:

Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները  գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում  ինտիմ կյանքի վրա: Օրինակ կինը կարող է օրգազմ չապրել, սակայն նա երկար տարիներ կարող է ապրել սեռական կյանքով, ստանալ դրանից փսիխո-սեքսուալ բավականություն, եթե ամուսինների միջև առկա է իդեալական հարմոնիան: 

Այս երևույթը լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo: Տարբերութուն  է առկա նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմով և դա գրեթե բոլորի մոտ միատիպ է, իսկ կնոջ օրգազմի զգացողությունը մի ամբողջ շարք հոգեբանական և ուղեղային երևույթների բազմաշերտ հանրագումար է և ամենակարևորը՝ ոչ մի կին չի նկարագրում օրգազմի ժամանակ նույն զգացողությունները ինչ ուրիշ կանայք:

Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր).որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ:

Սակայն կնոջ մոտ չկա այդ անդրդվելիության շրջանը, այսինքն, երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, նա կարող է անմիջապես մտնել նոր սեռական ցիկլի մեջ: Սա կնոջը տալիս է այն առավելությունը, որ նա ըստ էության, կարող է լավագույն սերնմահեղուկը ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար: Սեքսուալության հակադրությունները ստեղծվում է փոխլրացման միասնություն, որը տղամարդուն և կնոջը դարձնում է մի ամբողջական միություն` պատրաստ սեռական կյանքից ստանալու սեքսուալ բավարարվածություն և իրականացնելու վերարտադրման ֆունկցիան:


 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-08-24)
Դիտումներ: 175 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar